Ա-320 հայկական ինքնաթիռի կործանման փաստի քննությունը դեռեւս շարունակվում է

PanARMENIAN.Net - Ա-320 հայկական ինքնաթիռի կործանման փաստի քննությունը դեռեւս ավարտված չէ: Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկան: «Քննությունը դեռեւս ավարտված չէ, անց են կացվում մեծաքանակ քննչական գործողություններ, այդ թվում նաեւ փորձաքննություններ»,-ասել է նա: «Ներկայումս այդ գործի առնչությամբ կատարվում է ավիատեխնիկական դատական փորձաքննություն, որը պետք է պատասխանի ավիատեխնիկայի հնարավոր անսարքությունների, անձնակազմի կողմից թռիչքների կատարման կանոնների հնարավոր խախտման, Սոչիի օդակայանի ավիակարգավարի գործողությունների իրավասության մասին հարցերին: Այժմ մենք սպասում ենք այդ եզրակացությանը, այնուհետեւ կորոշենք այս կան այն անձանց մեղավորության մասին հարցը»,-հավելեց գլխավոր դատախազը, ասելով, որ քանի դեռ քննությունը ընթացքի մեջ է, բարդ է խոսել որեւէ կոնկրետ բանի մասին: Իր հերթին Հայաստանի Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդգծել է, որ այդ քրեական գործը երկու երկրների սերտ համագործակցության օրինակ է: «Ռուսաստանի եւ Հայաստանի դատախազություններում քրեական գործ հարուցելուն պես մեր քննիչները մեկնել են իրադարձությունների վայր եւ Ռուսաստանի դատախազության քննչական բրիգադի հետ համատեղ անց են կացրել մի շարք քննչական միջոցառումներ»,-ասել է Հովսեփյանը: «Մեր քննիչները հնարավորություն են ունեցել բոլոր քննչական գործողություններն անցկացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում»,-ճշտել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---