Դեսպան. Ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը Բունդեսթագում դեռ չի ավարտվել

Դեսպան. Ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը Բունդեսթագում դեռ չի ավարտվել

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկումը Գերմանիայի Բունդեսթագում դեռ չի ավարտվել: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորրելը` հավելելով, որ նախագահ Գաուկի ելույթը զգալիորեն թեթևացրեց գործընթացը:

Ըստ նրա, բանաձևը չի ընդունվել, քանի որ Բունդեսթագի պատգամավորները չեն եկել ընդհանուր հայտարարի բանաձևի շարադրման հարցում: Ուստի հարցն ուղարկվել է արատքին հարաբերությունների կոմիտե` փաստաթղթի վերջնական տարբերակը մշակելու համար: Դեսպանը դժվարացել է ասել, դա տեղի կունենա մինչ ամառային դադարը խորհրդարանի աշխատանքում, թե դրանից հետո, հայտնում է Armenia Today-ը:

Ապրիլին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն ու Դաշնային կառավարությունը հավանություն տվեցին 20-րդ դարի սկզբի հայկական ջարդերը Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն որակելուն:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն, հայտնում է ArmRadio-ն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

«Հայերի նման ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է սարսափելի ձևով: Այսպիսով մենք խոսում են հրեաների հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանությունից, Հոլոքոստի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,- ասել է Գերմանիայի նախագահը:

Ավելի ուշ գերմանաբնակ թուրք մտավորական Հասան Բուրղուջուօղլուն Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանություն փաստի ճանաչումը մարդ լինելու չափանիշն է:

«Ես էլ եմ մեղսագործության մեջ մեղավոր, քանի որ իմ նախնիները նույնպես մասնակցել են ցեղասպանությանը: Ցեղասպանությունն այժմ ևս շարունակվում է, Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող մարդիկ ապրում են այնպես, ինչպես դա չի եղել»,- ասել է Բուրգուջուօղլուն և հավելել, որ Թուրքիայի արևելյան հատվածը, այսինքն՝ Արևմտյան Հայաստանը, Օսմանյան կայսրության ամենազարգացած վայրն էր: Թուրքիան այսօր էլ դեռ չի հասել այն մակարդակին, ինչ կար Արևմտյան Հայաստանում մինչև 1915 թվականը:

Պատգամավորի խոսքով՝ Բունդեսթագում շրջանառվող օրինագծում «ցեղասպանություն» բառը գոյություն չունի և շատ լղոզված է: «Թեև իմ կուսակցության ներկայացրած հայտարարությունում «ցեղասպանություևն» եզրույթն առկա էր», ասել է նա: Գերմանաբնակ թուրք պատգամավորը նկատել է, որ յուրաքանչյուրն իր բառով ասում է, որ 1915-ի դեպքերը ցեղասպանություն էին, առանց օգտագործելու այդ եզրը: Մանրամասն նկարագրում են ոճրագործություն՝ առանց ասելու, որ ցեղասպանություն է:

Նա նաև ասել է, որ պետք է միասնական փաստաթուղթ շրջանառվի: Խոսելով ժամկետների մասին՝ հստակեցրել՝ իրենց ընդդիմախոսները ցանկանում են, որ օրինագիծը մի քանի տարի շրջանառվի Բունդեսթագում: «Եթե կառավարությունը չցանկանա, ոչինչ չի ստացվի»,- ասել է Բուրգուջուօղլուն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---