Նովոսիբիրսկում փորձում են Էբոլայի դեմ պատվաստանյութ ստեղծել

Նովոսիբիրսկում փորձում են Էբոլայի դեմ պատվաստանյութ ստեղծել

PanARMENIAN.Net - Մահաբեր Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հերթական փորձն է ձեռնարկվել Նովոսիբիրսկի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» պետական գիտական կենտրոնում: Կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Միխեևը հայտնել է «Նովոստի» գոծակալությանը, որ պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ կանցնի 2015-ի օգոստոսին:

Առողջպահության համամաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2014-ի վերջում վարակվածների թիվն անցում էր 5000-ը: Վիրուսի դեմ դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել: 2014-ի սեպտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել բանա ձևին, որով Էբոլայի վարակն աշխարհի խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք ճանաչվեց:

Այս պահին գոյություն ունի մի քանի տարբերակ, որոնք արդեն պատրաստ են: Գոյություն ունեցող մի քանի տարբերակներից ընտրվելու է ամենաարդյունավետը հետագա կլինիկական փորձարկումների և հետագա հնարավոր արտադրման համար: Կենտրոնն աշխատում է վիրուսի դեմ պատվաստանյութի վրա ՌԴ կառավարության հանձնարարությամբ:

Էբոլա հեմորագիկ տենդի բռնկումը սկսվեց Արևմտյան Աֆրիկայում 2014-ի փետրվարին: Մյուս երկրներից առավել վիրուսից տուժել են Գվինեան, Լիբերիան և Սիեռա-Լեոնեն: Վերջերս նոր հիվանդացության դեպքերը մի շարք շրջաններում զգալիորեն նվազել են, ինչը թույլ է տալիս ասել, որ համաճարակը նահանջում է:

Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատ-առով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլայի վիրուսի կրողը շիմպանզեն, պրիմատներն են, ինչպես նաև որոշ խոշոր եղջերավորներ:

Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից: Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում:

Առաջին անգամ հիվանդությունն ախտորոշվել է 1976-ին՝ Աֆրիկայում՝ Սուդանում և Զաիրի (այժմ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն) հարակից շրջաններում: Սուդանում հիվանդացել էր 284 մարդ, որոնցից 151-ը մահացել էին: Զաիրում հիվանդացել էր 318 մարդ, մահացել՝ 280-ը: Վիրուսն ախտորոշվել էր Զաիրի Էբոլա գետի շրջակայքում, որն էլ անուն տվեց վիրուսին: Մի քանի անգամ բռնկումներ եղան Կոնգոյում և Ուգանդայում: Օրինակ, 2012-ի հուլիսին Ուգանդայում 14 մարդ էր մահացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---