«Թուրքական հոսքի» շինարարությունը կսկսվի հունիսի վերջում, թեև ՌԴ հետ համաձայնագիր դեռ չի ստորագրվել

«Թուրքական հոսքի» շինարարությունը կսկսվի հունիսի վերջում, թեև ՌԴ հետ համաձայնագիր դեռ չի ստորագրվել

PanARMENIAN.Net - «Թուրքական հոսք» գազամուղի շինարարությունը կսկսվի հունիսի վերջում: Այդ մասին հունիսի 3-ին Փարիզում Համաշխարհային գազային կոնգրեսի ժամանակ ասել է նախագծի մամուլի քարտուղարը:

Միջոցառման շրջանակում, որն անցնում է Ֆրանսիայում երեք տարին մեկ անգամ, Ռուսաստանը ներկայացրեց պատրաստի նախագիծն ու նրա նոր պաշտոնական անվանումը` անգլիական տարբերակում այն փոխվել է Turkish Stream-ից TurkStream-ի:

Նախագիծը ենթադրում է 63 մլրդ խմ հզորությամբ գազամուղի շինարարություն, որի հիմնական մասը կանցնի Սև ծովի հատակով: Շինարարության երթուղին հիմնականում համընկնում է նախկինում համաձայնեցված «Հարավային հոսքի» հետ, որը չեղյալ համարվեց 2014-ի ավարտին:

Այժմ ռուսական գազի առաքումը Թուրքիա ընթանում է «Երկնագույն հոսք» գաղամուղով և Անդրբալկանյան գազատարով, գրում է DW-ն:

Նոր գազամուղն այլընտրանքային է Ռուսաստանի համար իր գազը Արևմուտք հասնցելու համար` շրջանցելով Ուկրաինան: Ըստ «Գազպրոմի» կանխատեսումների, գազամուղի շինարարությունը պետք է ավարտվի 2016-ի դեկտեմբերին:

Այնուամենայնիվ, Ռուսաստանը մինչ օրս պաշտոնական միջկառավարական համաձայնագիր չի ստորագրել Թուրքիայի հետ: ԶԼՄ-ները նման ձգձգումների պատճառ են համարում փակուղային վիճակը ռուսական գազի գնի մասին բանակցություններում:

Հունիսի 2-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ գազամուղի շինարարության մասին բոլոր պայմանավորվածությունները պատրաստ են և Թուրքիայի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել:

Ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հույս հայտնեց, որ «Թուրքական հոսքի» շահագործումը և գազի առաքումը կսկսվի 2016-ի ավարտին:

Սակայն թուրքական կողմն այդքան լավատես չէ: Օրերս ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Յարդիմն ասաց, որ ՌԴ և Թուրքիայի միջև պայմանագիր չի կնքվել, դեռ չլուծված հարցեր կան:

«Թուրքական հոսքի» գազատարի շինարարությունը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը Միլլերը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Միլլերը և Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը մայիսի 7-ին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են 2016-ի դեկտեմբերին «Թուրքական հոսք» գազատարը շահագործելու և գազի մատակարարումներն սկսելու մասին: Բազմաթիվ փորձագետներ այս ժամկետը ոչ իրատեսական են համարում՝ հաշվի առնելով այդ ուղղությամբ առկա մի շարք խնդիրները։

Նախագծի երկու գլխավոր մասնակիցները՝ Թուրքիան և Ռուսաստանը, չեն կարողանում վերջնական համաձայնության գալ մի շարք տեխնիկական հարցերի շուրջ։ Իսկ վերջին շրջանում Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերություններում առկա լարվածությունն այս առումով լավատեսություն չի ներշնչում: Իսկ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Սերբիան հրաժարվել է «Թուրքական հոսքով» գազ ստանալուց։ Սերբիան անհնար է համարում իր տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շարունակումը, քանի որ սերբական կողմն ինքը պետք է ֆինանսավորի խողովակաշարի այդ հատվածի կառուցումը, ինչը ձեռնտու չէ Բելգրադին, հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Ինտերֆաքսին տված հարցազրույցում: Ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas-ը 2014-ի դեկտեմբերի 1-ին տարեկան 63 մլրդ խմ թողունակությամբ Սև ծովի հատակով գազատար կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

1100 կմ երկարությամբ գազատարը թուրք-հունական սահման կհասցնի մինչեւ 47 մլրդ խմ գազ «Թուրքական հոսքը» պետք է Հունաստանից անցնի Սերբիա, որտեղից էլ եվրոպական երկրներ։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա մինչ այժմ «Թուրքական հոսքով» հետաքրքվածություն է ցուցաբերել միայն Ավստրիան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---