Միջազգային հանրությունը պատրաստ է դառնալ Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ պայմանագրի երաշխավորը

PanARMENIAN.Net - «Շատ անգամ, Փարիզում, Քի Ուեստում, Ռամբույեում ես տեսել եմ ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղության հասնելու հնարավորությունը եւ այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներն ինձ ազնիվ, հավասարակշռված եւ խելամիտ են թվում: Այդ մասին ես ասել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում: «Ես կցանկանայի Երեւանի եւ Բաքվի կողմից տեսնել խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ արիության դրսեւորումներ»,-հավելել է նա: «Ես անձամբ ներգրավված եմ եղել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, քանի որ գիտեմ, թե ինչ տառապանքներ է այն բերել եւ քանի որ ժողովրդավարական եւ բարգավաճ ապագա կառուցելու միակ միջոցը խաղաղությունն է»,-նշել է Ժակ Շիրակը: Նրա խոսքերով, տնտեսական դինամիզմը, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը լիովին օգտակար կլինեն միայն բաց սահմանների եւ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման պայմաններում: «Այսօր Մեծ ութնյակի երկրները եւ միջազգային հանրությունը պատրաստ են դառնալ Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ պայմանագրի երաշխավորը: Չի կարելի բաց թողնել այս պատեհ առիթը»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---