Հայ ազգը չպետք է երկյուղի ապագայի ճանապարհով ընթանալուց

PanARMENIAN.Net - «Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանին քաղաքական արդիականացման, իրավական պետություն կառուցելու գործընթացին»,-«Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Նրա խոսքերով, հայերի նման հինավուրց ազգը չպետք է վախենա ապագայի ճանապարհով ընթանալուց: Ընդ որում նա նշել է, որ հայ եւ ֆրանսիացի ժողովրդների միջեւ կա մի ներքին ընդհանրություն: Ժ.Շիրակն ընդգծել է երկու ժողովրդների նմանատիպ գերակայությունները, մասնավորապես, անկախությունը, հոգեւոր իմաստնությունն արվեստում եւ մշակույթում, լեզուների գեղեցկությունն ու սրբությունը»,-ընդգծել է Շիրակը` հավելելով, որ շուրջ կես միլիոն ֆրանսահայերը «Ֆրանսիային փոխանցեցին իրենց արիությունը, տաղանդը եւ մեծահոգությունը»: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ նրանք պահպանել են իրենց կապը պատմական հայրենիքի հետ, ներառված են հազարավոր նախագծերում, որոնք նպաստում են հայ եւ ֆրանսիացի ժողովրդների միջեւ կապերի ամրապնդմանը: Դիմելով հայ երիտասարդությանը` Շիրակն ասել է, որ «երջանկություն է պատկանել նման հինավուրց ժողովրդի, եւ միաժամանակ հնարավորություն ունենալ կառուցել բացարձակապես նոր երկիր»: «Հայաստանն արժանի է, որպեսզի իր ժողովուրդը նվիրված լինի իրեն»,-ընդգծել է Շիրակը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---