ԱՄՆ-ն հայտարարել է, որ ԻՊ-ին ջախջախելու համար մոտ 10 տարի կպահանջվի

ԱՄՆ-ն հայտարարել է, որ ԻՊ-ին ջախջախելու համար մոտ 10 տարի կպահանջվի

PanARMENIAN.Net - «Իսալամական պետւթյուն» ահաբեկչական խմբավորման ջախջախման համար միջազգային կոալիցիային մինչև 10 տարի կպահանջվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի կենտրոնակայանի պետ, գեներալ Ռեյ Օդիերինոն CBS News-ին տված հարցազրույցում:

«Սա 3,5, 7 կամ 10 տարվա խնդիր է` այն չի կարելի մեկ գիշերում լուծել: ԱՄՆ-ն չի կարող միայնակ կործանել ԻՊ-ն: Մենք միայն կարող ենք աջակցել»,-հայտարարել է նա` նշելով, որ առաջին հերթին ծայրահեղականների հետ պայքարը պետք է ակտիվացնեն արաբական երկրները, մասնավորապես, Իրաքը: Ըստ գեներալի, Բաղդադը պետք է հատուկ ուշադրություն դարձնի «մարտիկների պատրաստմանը, որոնք պատրաստ են պայքարել հանուն իրենց երկրի», հայտնում է Լենտա.ռու-ն:

Ավելի վաղ Պենտագոնում հայտնեցին, որ Վաշինգտոնը ԻՊ դեմ պայքարի համար 2,7 մլրդ դոլար է ծախսել: Ինչպես հայտնում է Associated Press-ը, պայքարի յուրաքանչյուր օրվա համար մոտ 9 մլն դոլար է պահանջվում: Հունիսի 10-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն տվեց 450 զինվորականների գործուղմանը Իրաքի Անբար գավառ` ԻՊ դեմ պայքարող տեղի անվտանգության ծառայություններին պատրաստելու համար: Բացի այդ, նա արտոնեց անհրաժեշտ սարքավորումների առաքումը Իրաքի զորքեին, ինչպես նաև քուրդ փեշմերգաներին և Բաղդադաի հրամանատարությամբ գործող ցեղեի մարտիկներին:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---