Ռուս զինծառայողի սպանությունը Գյումրիում քննելու է ՌԴ Քննչական կոմիտեն16 հունիսի 2015 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մերձակայքում սպանվել է ռուսական ռազմակայանի զինծառայող Իվան Նովիկովը: Ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, նույն վայրում վիրավորվել է նաև նրա ծառայակիցը, ընդ որում երկուսն է դարձել են նույն պայմանագրային զինծառայողի զոհը, որն արդեն ձերբակալված է: Չնայած որ տեղի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել, միջադեպը հետաքննելու է ՌԴ Քննչական կոմիտեն, գրում է «Կոմերսանտը»: Ըստ պարբերականի աղբյուրների իրավապահ մարմիններում, վիճաբանությանը, որն ավարտվել է սպանությամբ, առնվազն 3 մարդ է մասնկցել: Սպանված շարքային Նովիկովից և նրա ձերբակալված ծառայակցից բացի, կա նաև վիրավոր, որը գտնվում է ռուսական ռազմակայանի հոսպիտալում: Հնարավոր է, հենց նրա օգնությամբ է հաջողվել արագ բացահայտել սպանությունը: Ըստ հայ-ռուսական համաձայնգարի, քրեական գործերի վարույթը102-րդ ռուսական ռազմակայանաի զինծառայողներին կամ նրանց ընտանիքի անդամներին առնչվող հանցագործությունների դեպքում հայտնվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինների. Ինչպես նաև ռազմական ոստիկանության իրավասությամն տակ: Նովիկովի դին հայտնաբերվել է Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում հունիսի 15-ին, զինծառայողի մարմնին հայտնաբերվել են կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է զինվորական համազգեստով երիտասարդի դի՝ կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետքերով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է սպանված երիտասարդի ինքնությունը, ով Գյումրիում տեղակայված թիվ 102 ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովն է։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։ Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչները, հայտնել է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։ Ավելի ուշ, ռուսական ռազմակայանի զինծառայողը խոստովանել է ծառայակցին սպանելու փաստը, հայտնել է Հարավային զինշրջանի մամուլի ծառայությունը: «Ըստ նախնական տեղեկությունների, զինծառայողի մահվան պատճառ է դարձել կենցաղային վեճը ծառայակցի հետ, որն այժմ ձերբակալված է և խոստովանական ցուցմունքներ է տալիս»: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |