Հունիսի 19-ին մեկնարկում է Մոսկվայի կինոփառատոնը. Առանձին ծրագիր է նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Հունիսի 19-ին մեկնարկում է Մոսկվայի կինոփառատոնը. Առանձին ծրագիր է նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Ռուսաստանի մայրաքաղաքում բացվում է Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի ծրագրում ընդգրված են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Լիբանանի, Իրանի, Բուլղարիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի և այլ երկրների արտադրության ֆիլմեր:

«Փառատոնը բավականաչափ միջազգային է ստացվել, ներկայացված են աշխարհի հիմնական կինեմատոգրաֆիական տարածքները»,-ասել է ընտրական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Պլախովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ նրա, մրցութային ծրագրի կեսը նվիրված կլինի երիտասարդության խնդիրներին:

Մրցութային ծրագրում ընգրկված են. Ժերոմ Բոնելի «Եկեք երեքով» (Ֆրանսիա), Յորն Դոնելի «Արմին ողջ է» (Ֆինլանդիա), Գորան Ռադովանովիչի «Անկլավ» (Սերբիա), Սոե Բերիաուտեի «Չարիքի հերոսները» (Իսպանիա), Իվայլո Խրիստովի «Լուզերները» (Բուլղարիա), Ռան Սալեմի «Ճանապարհը» (Լիբանան), Մեհրդատ Գհավարզադեի «Ծովն ու թռչող ձուկը» (Իրան), Միպո Օի «Խելոք մնա» (Ճապոնիա), Ժասուլան Պոշանովի «Շլագբաում» (Ղազախստան) արտասահմանյան ֆիլմերն ու ռուսական արտադրության` Անդրեյ Պրոշկինի «Օրլեան», Իրինա Եվսեևայի «Արվենտուր», Ալեքսանդր Մինդադձեի «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր» (ՌԴ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) ֆիլմերը:

Առանձին ծրագրով ներկայացված կլինի Հայոց ցեղասպանության թեման: Ծրագիրը կոչվում է «Ողբերգության էկրանային կերպարը. Նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»:

Ինչպես ասվում է փառատոնի պաշտոնական կայքում, «հայ ժողովրդի ողբերգությանը նվիրված ֆիլմերի ծրագիրը ներառում է այդ թեմատիկային նվիրված ամենատարբեր ժանրերի, տարբեր սերունդների և ազգությունների ռեժիսորների ֆիլմեր: Կառլա Կարապետյանի և Պիեր Մակալևի «Ճչացողները» փաստագրական ֆիլմը ներկայացնում է 20-դարի սկզբի իրադարձությունները Ռուանդայում և Դարֆուրում ժողովրդների բնաջնջման հետ զուգորդված: Խորհրդային շրջանի դասականներ Հենրիկ Մալյանի «Նահապետն» ու Ֆրունզե Դովլաթյանի «Ծնունդը» առաջարկում են Խորհրդային Հայաստանի կազմավորման տարբեր վարկածներ` ներկայացված հետապնդումների զոհերի անձնական ճակատագրերի միջոցով:

«Սարոյանլենդ» փաստագրական ֆիլմը պամում է մեծ ամերիկահայ գրողի ուղևորության մասին իր նախնիների հետքերով` նա այցելել է Թուրքիա 1964 թվականին: Ներսես Հովհաննիսյանի «Հանդիպում ցուցահանդեսում» կարճամետրաժ կինոժապավենը ներկայացնում է երկու եղբայրների ողբերգական ճակատագիրը, որոնք հանդիպում են 1915-ի ցեղասպանությունից տարիներ անց: 100 տարվա վաղեմության իրադարձությունների և դրանց հետևանքների ժամանակակից մեկնաբանությունն է ներկայացնում 2011 թ. Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Արևածագը Սևանի վրա» ֆիլմը:

Կինոփառատոնում ներկայացված են նաև այլ ծրագրեր` «Քրդական կինոյի առեղծվածը», «Թուրքական կինոն երեկ և այսօր»: Փառատոնի շրջանակում նաև Բուլղարիայի կինոյի 100-ամյակին նվիրված առանձին ծրագիր է ընդգրկված: «Թուրքական կինոյի ծրագրով նախատեսված են ոչ միայն հայտնի ֆիլմերի ցուցադրություններ, այլ նաև մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է ծանոթացնել երկու երկրների պրոդյուսերներին, ինչպես նաև ցուցահանդես կլինի` նվիրված թուրքական կինոյի 100-ամյակին, հանդիպումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Քրդական կինոյի առեղծվածը» ծրագրում ընդգրկված են քրդական մշակույթի հետ կապ ունեցող ռեժիսորների գործերը: «Այն կբացի Գյունեի դասական թուրքական «Ճանապարահ» ֆիլմը, որի սցենարը նա գրել է և որի նկարահանումը ղեկավարել է որպես քաղաբանտարկյալ կալանքի ժամանակ: Իսկ փակում է ծրագիրը իրաքյան «Հիշողությունը քարի մեջ» ֆիլմը: Փառատոնի շրջանակում կլինեն նաև այլ հատուկ ծրագրեր:

Մոսկվայի միջազգային կինոփառատոնը կփակվի հունիսի 26-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---