Apple-ը հանել է վաճառքից առաջին սերնդի iPad mini-ները

Apple-ը հանել է վաճառքից առաջին սերնդի iPad mini-ները

PanARMENIAN.Net - Apple ընկերությունն իր խանութի վաճառքից հանել է առաջին սերնդի iPad mini ինտերնետ պլանշետները, ընդ որում դա արվել է առանց պաշտոնական հայտարարության:

The Verge-ին տված մեկնաբանության մեջ Apple-ի ներկայացուցիչեը հաստատել է, որ ընկերությունն այլևս չի վաճառելու iPad mini: Այժմ Apple-ը iOS-սարքեր է վաճառում միայն Retina դիսփլեյով և 64-կարգային պրոցեսորներով: Այժմ խանութում մնացել են միայն iPad Air, iPad Air 2, iPad mini 2 և iPad mini 3-ը` A7 և A8X պրոցեսորներով:

Առաջին iPad mini-ին ներկայացվեց 2012-ի աշնանը: Այն աշխատում էր 32-կարգային A5 պրոցեսորով: Առաջին iPad-ը հանվեց վաճառքից 2011-ի մարտին, iPad 2 –ը` նախորդ տարվա մարտին, iPad 3 –ը` 2012-ի հոկտեմբերին, iPad 4-ը`2013-ի հոկտեմբերին:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---