WikiLeaks-ը Sony Pictures-ին առնչվող հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել22 հունիսի 2015 - 12:17 AMT PanARMENIAN.Net - 2014-ի նոյեմբերի վերջին կոտրեցին Sony Pictures Entertainment կինոընկերության համակարգչային ցանցը: Հաքերները ցանցահենային կայքերում տեղադրեցին դեռ էկրաններ չբարձրացած մի քանի ֆիլմեր: Բացի այդ, նրանք հրապարակեցին 47 հազար նախկին և գործող աշխատակիցների անձնական տվյալները: Ընկերությունը մեծ կորուստներ կրեց: Մոտ 276 394 ներքին փաստաթղթեր, որոնք առևանգվել էին Sony Pictures Entertainment սերվերներից, վերջերս հրապարակվել ենWikiLeaks կայքում: Սա փաստաթղթերի արդեն երկրորդ բաժինն է, որոնք հայտնվում են համացանցում: Մի քանի ամիս առաջ WikiLeaks-ը արդեն հրապարակել էր Sony ընկերության աշխատակիցների 30 000 նամակները: WikiLeaks-ում հրաժարվել են բացահայտել փաստաթղթերի նոր փաթեթի աղբյուրը, սակայն ակնարկել են, որ այն կարող է կապված լինել վերջերս հաքերների կողմից Սաուդյան Արաբիայի ԱԳՆ սերվերները կոտրելու հետ, որի պատասխանատվությունը ստանձնեց այսպես կոչված Yemen Cyber Army-ին: WikiLeaks-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր փաստաթղթերն անկասկած հասարակական հետաքրքրություն են ներկաայցնում, քանի որ բացահայտում են Sony Pictures Entertainment-ի ազդեցությունն ու դերը բազում օրենքների և քաղաքական որոշումների կայացման վրա, քանի որ փաստաթղթերից ակնհայտ է կապը Սպիտակ տան հետ: Ավելին, ընկերությունը մեծ կապեր ունի ԱՄՆ ռազմա-արդյունաբերական համալիրի հետ: Sony Corporation –ը ճապոնական անդրազգային կորպորացիա է, որի կենտրոնակայանը գտնվում է Տոկիոյում, այն հիմնվել է 1946 թ. մայիսի 7-ին: Զբաղվում է տան համար նախատեսված և պրոֆեսիոնալ էլեկտրոնիկայի, խաղային սարքերի և այլ բարձր տեխոնոլոգիական արտադրությամբ: Ընկերության շրջանառությունը 2014 թ. կազմել է 75,4 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը` 1,246 մլրդ դոլար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |