ՀՈՒՆՎԱՐԻ ԿԵՍԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Սպասվում է, որ 2003 թվականի հունվարի 16-17-ը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական այց կկատարի Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նախորդ օրը լրագրողներին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նշենք, որ այցը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերի համաձայն, որն արվել է Քիշնեւում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---