Ավարտվել է ԵՄ երկրների արտահերթ գագաթնաժողովը. Հունաստանը կմնա եվրոյի գոտում

Ավարտվել է ԵՄ երկրների արտահերթ գագաթնաժողովը. Հունաստանը կմնա եվրոյի գոտում

PanARMENIAN.Net - Բրյուսելում աշխատանքն է ավարտել հունական պարտքի վերաբերյալ գումարված արտահերթ Եվրագագաթնաժողովը, որի արդյունքները միանշանակ չեն Հունաստանի համար: Մի կողմից, երկիրը մնում է եվրոյի գոտում և դրամական միջոցներ է ստանում Եվրամիությունից, մյուս կողմից` ստիպված է փոխզիջման գնալ` պահպանելով սոցիալական լարվածությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Եվրամիությունը Հունաստանին 35 մլրդ եվրո կտրամադրի մինչև 2020 թ.: Ինչպես հայտարարեց Եվրահաձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, միջոցները «հատկացվում են ոչ միայն բյուջեի կոնսոլիդացիայի համար, դրանք անհրաժեշտ են իրական տնտեսության համար»` աշխատատեղերի ստեղծման համար: Սակայն Եվրամիությունը չի պատրաստվում չեղյալ համարել Հունաստանի պարտքը, հայտարարեց Յունկերը: Նա ասաց, որ հիմա ժամանակը չէ քննարկելու պարտքի կրճատելու մասին Հունաստանի խնդրանքը:

Ավելի վաղ պարտատերերը պահանջում էին Հունաստանից կրճատել կենսաթոշակները, թոշակառուներին տրվող նպաստները և աշխատավարձերը: Հունաստանի իշխանությունները հակադարձում էին, որ 5 տարվա տնտեսման ռեժիմից հետո երկիրը հայտնվել է ծանր ֆինանսական և տնտեսական ճգնաժամում և նոր միջոցների բնակչությունն այլևս չի դիմանա:

Սակայն Հունաստանը ստիպված եղավ գնալ որոշ զիջումների` դրանցից մեկը ԱԱՀ ավելացումն է, և որոշ միջոցներ բիզնեսի համար: Այս ամենը որոշ հեռանկարներ է տալիս Հունաստանին:

Բանակցային գործընթացը սկսվել էր դեռ հունիսի 21-ին: Հունական կողմը ներկայացրեց իր առաջարկները, որոնք գոհացրեցին Եվրահանձնաժողովին, որն առաջարկեց քննարկել փաստաթուղթը Եվրախմբի նիստում, որին մասնակցեցին ԵՄ երկրների ֆինանսների նախարարները:

Եվրոպայի ֆինանսական իշխանությունները բարձր գնահատեցին Հունաստանի առաջարկները: Ինչպես հայտարարեց Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, առաջարկված միջոցները «պատասխանատու քաղաքական քայլ են, որը կարող է կանխել երկրի անվերահսկելի դուրս գալը եվրոյի գոտուց, դրանք դեռ լրամշակման կարիք ունեն, բայց կարող են հիմք ծառայել հետագա երկխոսության համար»: Ելույթ ունենալով գագաթնաժողովում ԱՄՀ նախագահ Քրիստին Լագարդն ասաց, որ «կառուցողական արդյունքի հույս կա»: և Հունաստանի հիմնակնա պարտերերը լրացուցիչ միջոցների են սպասում:

Յունկերը հայտարարել է, որ վերջնական համաձայնություն Հունաստանի հետ ձեռք կբերվի շաբաթվա վերջում: Տուսկի հրավիրած եվրոյի գոտու երկրների գագաթնաժողովը նախորդում է ԵՄ հերթական գագաթնաժողովին, որը կայանալու է նույնպես Լյուքսեմբուրգում հունիսի 25-26-ը:

Հունիսի 13-ին և 14-ին Բրյուսելում տեխնիկական մակարդակով միջազգային վարկատուների հետ ընթացող բանակցություններն անարդյունք ավարտվեցին: Ինչպես ասացին Եվրահանձնաժողովում, «բանակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց գրանցվեց, սակայն դրանք հաջող չէին, քանի որ էական խզումը Հունաստանի կառավարության առաջարկությունների և Եվրահանձնաժողովի, ԵԿԲ և ԱՄՀ տարեկան մոտ 2 մլրդ եվրոյի բյուջետային տնտեսման վերաբերյալ ընդհանուր պահանջների միջև պահպանվում է: Դա կազմում է ՀՆԱ-ի 0,5-1 տոկոսը:»,-ասվում էր հայտարարության մեջ:

Ավելի վաղ Գերմանիայի հարավում գտնվող Էլմաու դղյակում տեղի ունեցած Յոթնյակի խմբի (G7) անդամ պետությունների նախագահների և կառավարության ղեկավարների երկօրյա գագաթնաժողովում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ արտահայտվեց եվրոյի գոտում Հունաստանի ներկայությանը: Նա հավելել է, որ Աթենքը ևս ջանքեր պետք է գործադրի բարեփոխումների իրականացման համար: «Ժամանակը քիչ է, յուրաքանչյուր օր նշանակություն ունի»,-ասել է նա:

Հունաստանի խնդիրը հրատապ լուծելու օգտին արտահայտվեց նաև Օբաման` թեև ուղիղ պատասխան չտվեց այն հարցին, թե արդյոք եվրոպացիները չափազանց կոշտ չեն Հունաստանի հետ բանակցություններում: Օբաման նշել է, որ «համաշխարհային հանրությունը և միջազգային ֆինանսական կազմակերպությունները» պետք է հասկանան, թե «ինչ մարտահրավերների է բախվում Հունաստանը»: «Եթե 2 կողմերը բավարար ճկունություն ցուցաբերեն, մենք կլուծենք այս խնդիրը: Միևնույն ժամանակ դա դժվար լուծումներ կպահանջի»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը:

2010 թ. ի վեր, երբ ճգնաժամ արձանագրվեց Հունաստանի պետպարտքի հարցում, ԵՄ-ն ու ԱՄՀ-ն այդ երկրին գրեթե 250 մլրդ եվրո հատկացրեցին, և Աթենքը աստիճանաբար պետք է վերադարձնի գումարը: Չնայած, որ 2012-ին պարտքը մասնակիորեն չեղյալ համարվեց, այդ երկրի պետպարտքը ներկա պահին գերազանցում է 315 մլրդ եվրոն, ինչը կազմում է ՀՆԱ 175 տոկոսը: Դա 3 անգամ գերազանցում է եվրոյի երկրների համար սահմանված պետպարտքի թույլատրելի շեմը, որն, ըստ Կայունության և աճի պակտի կազմում է ՀՆԱ 60 տոկոսը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---