Swarovski ընկերությունը միացրել է iPhone-ը հրազենի նշանացույցին

Swarovski ընկերությունը միացրել է iPhone-ը հրազենի նշանացույցին

PanARMENIAN.Net - ԱՄՆ և Կանադայի հրաձիգների շրջանում խիստ տարածված են տարբեր հարմարանքներ, որոնք թույլ են տալիս ամրացնել սմարթֆոնը հրազենի օպտիկական նշանացույցին կամ հեռադիտակին՝ թիրախներին կրակելու արդյունքները լուսանկարելու համար։ Ավստրիական Swarovski Optik ընկերության հյուսիսամերիկյան ստորաբաժանումը սկսել է արտադրել հատուկ ադապտեր, որի օգնությամբ կարելի է նշանացույցին կամ հեռադիտակին միացնել iPhone 6 սմարթֆոնը։

PA-i6 ադապտերը թույլ է տալիս լուսանկարել և իրականացնել պատկերի տեսանկարահանում հրազենի նշանացույցի միջով։ Այն իրենից ներկայացնում է անցումային օղակների հավաքածու՝ իրենց ոսպնյակներով և տեսափնտրողական համակարգ՝ հեռախոսի ամրացման համար նախատեսված շրջանակով։ PA-i6 սարքը համատեղելի է Swarovski ընկերության արտադրության CL Companion, EL Family, SLC Family, EL Range, ATX/STX, ATS/STS, ATM/STM և STR նշանացույցների ու հեռադիտակների հետ։ Կարելի է պատվիրել ադապտեր նաև iPhone-ի նախկին տարբերակների համար։

Անհրաժեշտ է նշել, որ նշանացույցի համար ադապտերից բացի, ընկերությունը տարբեր օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար մշակել է նաև հավելված, որը թույլ է տալիս գնահատել հրաձգության արդյունավետությունը և գրանցել հաջողությունները։ Հավելվածի շնորհիվ հրաձիգները կարող են ճշգրտել կրակը և գնահատել կրակային պատրաստության արդյունավետությունը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---