Վրաստանում կազմում են Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ռուսաստանցիների ցուցակները

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրվանից Վրաստանում Ռուսաստանի դեսպանատանը կսկսեն կազմել ժամանակավորապես Վրաստանում գտնվող ռուսաստանցի քաղաքացիների ցուցակները, որոնք ցանկանում են մեկնել հայրենիք, հաղորդել են Թբիլիսիում ՌԴ դեսպանատանը: «Վրաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Վրաստանում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են դիմել Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատուն` նրանց հայրենիք վերադառնալու հարցը լուծելու համար»,-հաղորդել են դեսպանատանը: Ռուսաստանը հոկտեմբերի 3-ից դադարեցրել է տրանսպորտային հաղորդակցությունը Վրաստանի հետ: ՌԴ Դաշնային Աէրոնավիգացիոն ծառայության ղեկավար Ալեքսանդր Ներադկոի խոսքերով, Վրաստանի հետ օդային հաղորդակցության դադարեցումը կապված է օդային տրանսպորտի վրաց օգտագործողների կուտակված պարտքերի հետ: Նա հաղորդել է, որ ժամկետանց պարտքերը կազմում են արդեն 3,6 մլն դոլար, իսկ ընթացիկ պարտքը գերազանցել է 176 հազար դոլարը, ընդ որում օդային հաղորդակցության դադարեցման ժամկետները կորոշվեն կախված պարտքերի կանոնակարգման հարցի լուծումից: Ներկայումս ՌԴ քաղաքացիները կարող են Ռուսաստան վերադառնալ միայն երրորդ երկրների տարածքով` Ադրբեջանի, Հայաստանի եւ Ուկրաինայի տարածքով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:



Հիշեցնենք, որ հարաբերություններն երկու երկրների միջեւ թեժացան Վրաստանում ռուսաստանցի զինծառայողների ձերբակալումից հետո, որոնց մեղադրում են լրտեսության եւ ահաբեկչության համար: Երկուշաբթի օրը վրացական իշխանությունները փոխանցեցին չորս ձերբակալված ռուսաստանցի սպաներին ԵԱՀԿ ղեկավար Կարել դե Գուխտին: Մինչդեռ Ռուսաստանը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի հանդեպ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---