Հայաստանում նախատեսվում է քրեական պատիժ սահմանել ցեղասպանության ժխտման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու համար: Ըստ փաստաթղթի որպես պատժամիջոց առաջարկվում է կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը 4 տարի ժամկետով, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---