Հայ եւ ռումինացի գործարարները պատրաստ են միասին աշխատելու 4 հոկտեմբերի 2006 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռումինիայի տնտեսական համագործակցության հարցով միջպետական հանձնաժողովի նիստի ժամանակ մի շարք կոնկրետ նախագծեր են առաջարկվել, որոնք կարող են հետաքրքրել ռումինական ընկերություններին: Այդ մասին Ռումինիայի նախագահի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, հայ եւ ռումինացի գործարարները պատրաստ են միասին աշխատելու: «Ինչ վերաբերում է ուղիղ օդային հաղորդակցությանը, ապա դեռ պետք է որոշել` որքանով շահավետ կլինեն չվերթերը»,- ասել է Հայաստանի նախագահը:Ռումինիայի նախագահը անբավարար գնահատեց միջկառավարական հանձնաժողովի նախորդ աշխատանքը, վերջին հանդիպումը, նրա խոսքերով, կայացել է 6 տարի առաջ: «Այժմ մենք պայմանավորվել ենք, որ նրանք պետք է հանդիպեն ամեն տարի, սակայն բանը միայն դրանում չէ: Ենթադրվում է հայ-ռումինական առեւտրային պալատ ստեղծել, որը տնտեսական հարաբերությունները ավելի բարձր մակարդակ կտեղափոխի: Մենք այդպիսի պալատների գործնեության փորձ ունենք այլ երկրների հետ, այնտեղ ընդգրկվում են մարդիկ, որոնք իրոք շահագրգռված են բիզնեսում»,- ընդգծել է Տրայան Բասեսկուն: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ծրագրվում է Սեւծովյան ավազանի Բուխարեստի խորհրդաժողովի ուժեղացումը: «Դա կլինի վիճաբանությունների եւ քաղաքական երկխոսությունների, ինչպես նաեւ գերակայությունների ճշտման մի վայր: Խորհրդաժողովը կարող է գործուն քաղաքական կառույց դառնալ: Մենք արդեն առաջարկել ենք Եվրոպայի Խորհրդաին Սեւծովյան-եվրոպականմ շրջան ստեղծել, ինչը կարող է շատ բան փոխել դեպի լավը երկրների համար ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ուղված ճանապարհին»,- ասել է Ռումինիայի նախագահը: Իր հերթին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ նման կառույցի ստեղծումը Ռումինիային կդարձնի Սեւծովյան-եվրոպական շրջանի ամենամեծ պետություններից մեկը, որը կաջակցի Հայաստանին: «Մենք լավ սպասումներ ունենք այդ նախաձեռնությունից»,- ասել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |