Չինաստանը կկառուցի աշխարհի ամենահզոր համակարգիչը

Չինաստանը կկառուցի աշխարհի ամենահզոր համակարգիչը

PanARMENIAN.Net - Չինական «Շուգուան» ընկերությունը հայտարարել է 100 պետաֆլոպս (100 քվադրիլիոն գործողություն վայրկյանում լողացող ստորակետի հետ) մակարդակում հաշվողական համալիրի կառուցման աշխատանքները սկսելու մասին: Այդպիսով, խոսքը աշխարհում ամենահզոր համակարգչի մասին է, քանի որ տվյալ պահին ռեկորդակիր է համարվում չինական «Տյանհե-2»-ը 33.86 պետաֆլոպս արտադրողականությամբ:

Նախագծի իրականացման հստակ ժամկետները չեն նշվում: Ըստ ընկերության նախագահ Լի Ցզյունի, «Շուգուան-7000»-ի վրա աշխատանքն այժմ հետազոտությունների և համապատասխան պատենտավորված տեխնոլոգիաների մակարդակում է»: Ավելի վաղ ընկերությունn ամպային հաշվարկների սեփական կենտրոններ էր կառուցել Չինաստանի 10 քաղաքներում:

Չինաստանն արդեն ունի հզոր հաշվողական տեխնիկայի ստեղծման փորձ: Ավելի վաղ երկրում մշակվել էր «Սինյուն» գերհամակարգիչը մեկ պետաֆլոպս արագ գործողությամբ, ինչպես նաև «Տյանխե-1Ա»-ն, որը կարող է կատարել է 2,57 կվադրիլիոն գործողություն մեկ վայրկյանում և որի ամենամեծ արագությունը կարող է հասնել 4,7 կվադրիլիոն գործողության վայրկյանում: 2010-ին համակարգիչները գրավել են 1-ին և 3-րդ տեղերը աշխարհի ամենահզոր հաշվողական տեխնիկայի վարկանիշում:

Գերհամակարգիչը (Supercomputer)մասնագիտւացած հաշվողական մեքենա է, որը զգալիորեն գերազանցում է իր տեխնիկական պարամետրերով ու հաշվարկների արագությամբ աշխարհում գոյություն ունեցող համակարգիչների մեծամասնությունը: Որպես կանոն, ժամանակակից գերհամակարգիչները բարձր արտադրողականություն ունեցող սերվերային համակարգիչներ են, որոնք միացած են լոկալ գերարագ կապուղիով առավելագույն արտադրողականության հասնելու համար:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---