ԵՄ-ն ու Հունաստանը պայմանավորվել են. Երկիրը կմնա եվրոյի գոտում և նոր վարկեր կվերցնի

ԵՄ-ն ու Հունաստանը պայմանավորվել են. Երկիրը կմնա եվրոյի գոտում և նոր վարկեր կվերցնի

PanARMENIAN.Net - Հունաստանն ու նրա վարկատուները համաձայնության են եկել բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին այդ երկրին օգնության երրորդ ծրագրի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի համար: Ինչպես Twitter-ում հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Բրյուսելի գագաթնաժողովը միաձայն համաձայնության եկավ, որը լուրջ ֆինանսական բարեփոխումներ է ենթադրում և ֆինանսական աջակցություն: «Կոմերսանտը», հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, հայտնում է, որ խոսքը 82-86 մլրդ եվրո արժողությամբ 3-ամյա ծրագրի մասին է, այն պայմանով, որ Հունաստանը արդեն առաջիկայում կշարունակի առանցքային բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, սննդամթերքի շուկայի և աշխատանքի բորսայի բարեփոխումները:

Հունաստանն, իր հերթին պետք է մասնավորեցնի 50 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ օբյեկտներ: «Ինտերֆաքսը» Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի վրա հղումով հայտնում է, որ գումարը փոխանցվելու է հատուկ հիմնադրամի: Այդ միջոցների մի մասը` 25 մլրդ եվրո, կօգտագործվի հունական բանկերի վերակապիտալիզացման համար: Եթե Հունաստանի խորհրդարանը հաստատի համաձայնագիրն առաջիկա 2 օրերին, մյուս երկրների խորհրդարանները կկարողանան սեփական քվեարկությունը կազմակերպել այդ հարցի վերաբերյալ, հավելել է նա:

Ճգնաժամի ընթացքում Հունաստանին հատկացվել է 240 մլրդ եվրո վարկ, որոնք, սակայն «կորան» անարդյունավետ տնտեսության «սև փոսում»` ծանր բեռ դառնալով հույն և եվրոպացի հարկատուների համար: 6 տարում` 2008-2014 թթ. երկրի ՀՆԱ-ն 240 մլրդ եվրոյից նվազել է մինչև 180 մլրդ եվրո, բնակչության եկամուտները նվազել են 40 տոկոսով, գործազրկությունն աճել է 27 տոկոսով:

Հուլիսի 5-ին հույների 61 տոկոսը «ոչ» ասաց այն հարցին, թե արդյոք կառավարությունը պետք է համաձայնվի միջազգային պարտատերերի պահանջների հետ: Աթենքի կենտրոնում բազմահազարանոց հանրահավաքը «օխի»` «ոչ» ասաց: Սկսեցին տոնել հաղթանակը դեռ արդյունքների հրապարակումից առաջ:

Համաժողովրդական քվեարկության էր դրվել, ի դեպ, այն առաջինն էր 1974 թ. ի վեր, եվրոյի գոտու երկրների, ԵԿԲ-ի և ԱՄՀ-ի բարեփոխումների ծրագիրը, որն առաջարկվեց Աթենքին հունիսի 25-ի բանակցություններում: Բանակցությունները խափանվեցին, երբ Հունաստանի իշխանությունները հայտարարեցին հանրաքվե անցկացնելու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---