ICANN-ը հաստատել է .հայ դոմենը

ICANN-ը հաստատել է .հայ դոմենը

PanARMENIAN.Net - ICANN (The International Corporation for Assigned Names and Numbers) ընկերությունը հաստատել է .հայ բարձր մակարդակի նոր ինտերնետ-դոմենը: Ըստ Asbarez-ի, դրա շնորհիվ օգտատերերը հնարավորություն կստանան գրանցելու հայալեզու ինտերնետ հասցեներ:

Դոմենը տրամադրվել է «Հայաստանի ինտերնետ հանրություն» (ISOC) կազմակերպությանը, որը գրանցել է այն 2014 թ.: ISOC-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը ներկայացնում է Հայաստանի գլխավոր ինտերնետ պրովայդերներին, համալսարանները, գրադարանները, ակադեմիան, հետազոտական կենտրոններն ու դպրոցական ցանցերը: 2007-ին ընկերությունը դարձավ բարձր մակարդակի .am հայկական լատինատառ դոմենի մենեջերը: Դոմենը տրամադրվեց Հայաստանին 1994 թ.: Հայաստանի համար նոր դոմենի գրանցման մտադրության մասին հայտարարվել էր դեռ 2013-ին:

Նոր հայալեզու դոմենի գաղափարին հավանություն տվեցին կառավարության և հասարակական հատվածի բազում ներկայացուցիչներ, այդ թվում տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Գրիգորյանը, ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---