Երեւանում մահափորձ է իրագործվել ՀՀ Ոստիկանության պետական պահպանության վարչության պետի վրա

PanARMENIAN.Net - Երեկ Երեւանում մահափորձ է իրագործվել ՀՀ Ոստիկանության պետական պահպանության վարչության պետ Արամ Զաքարյանի վրա: Ինչպես հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, երեկ երեկոյան` ժամը 22:10-ի սահմաններում, անհայտ անձը կրակել է իր ավտոտնակում գտնվող Ա. Զաքարյանի վրա, ինչից հետո լքել է դեպքի վայրը: Արդյունքում Զարքարյանը վիրավորվել է կրծքավանդակի հատվածում: Մահափորձի փաստով Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների դատախազություններում քրեկան գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի առաջին մասով` «Մահափորձ» եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի առաջին մասով` «Զենքի, զինամթերքի, պայթուցիկի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերում, վաճառք, պահում, տեղափոխում»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---