Նախագահը նոր մամուլի խոսնակ ունի. Արման Սաղաթելյանը պաշտոնից ազատվելու մասին դիմում է գրել (թարմացված)![]() 18 հուլիսի 2015 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը պաշտոնից իրեն ազատելու խնդրանքով դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին: Նրա խոսքով՝ աշխատանքի հրավեր է ստացել և մասնավոր հատված տեղափոխվելու ցանկություն ունի՝ զբաղվելու գործարար նախագծերով: «Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ սրտացավության, փոխըմբռնման և գործակցության համար: Մինչ նոր հանդիպում: Իսկ մինչ այդ՝ վաղվանից արձակուրդ, առագաստներ, սարեր, քամի, երկինք և բազում այլ տարերքներ...»,- ֆեյսբուքյան իր էջում գրառումը եզրափակել է Սաղաթելյանը: Արման Սաղաթելյանն ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1991-ին Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում` որպես «Գործ» հաղորդման համահեղինակ ու հաղորդավար: 1997-99-ը ժամկետային ծառայություն է անցել ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում` որպես թղթակից և կիրակնօրյա «Զինուժ» հեռուստահաղորդման հաղորդավար` ծրագրի առաջին եթերից: 2000-10-ը ՊՆ-ում աշխատել է` որպես քարոզչության և հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար: 2001-ից դասավանդել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: 2003-2004-ն աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում, նախ` որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, ապա` հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար: 2003-ից Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փոխնախագահն է: 2010-2011-ին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում` որպես խորհրդական: Արցախյան ազատամարտին նվիրված «Կյանքի նյարդը» գրքի հեղինակն է, գրականության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր: 2011-ին նշանակվել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրեն, 2012-ից՝ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ: 2013-ին նշանակվել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար: Նախագահի մեկ այլ հրամանագրով նրա մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: Վերջինս ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր: 2006-ի դեկտեմբերի 11-ից մինչև 2015-ի հուլիսի 17-ն աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |