Ucom-ը գնում է «Օրանժ Արմենիա»-ն. Բանակցությունները սկսված են

Ucom-ը գնում է «Օրանժ Արմենիա»-ն. Բանակցությունները սկսված են

PanARMENIAN.Net - «Օրանժ» և Ucom ընկերությունները սկսել են բանակցել վերջինիս կողմից «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ: Արդեն իսկ տարվում են բանակցություններ միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման ուղղությամբ:

Հաշվի առնելով համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի զարգացման միտումները՝ Ucom-ը 2013-ին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016-ից պլանավորում է ծառայություններ մատուցել LTE սերնդի կապուղիներով:

Լրագրողների հետ հանդիպմանն «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերընշել է, որ ընկերությունը շարունակելու է իր ծառայությունները մատուցել, պահպանելու է իր ենթակառուցվածքը, սպասարկելու է իր 650.000 բաժանորդին:

«Բանակցությունները վերաբերում են ոչ թե «Օրանժ»-ի հեռանալուն, այլ ընկերության բաժնետիրոջ փոփոխություն է նախատեսում»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Ըստ Ֆրանսիս Ժելբիտերի, քննարկումները բացառիկ են, բանակացություններին կհաջորդի գործարքի ստորագրումը և վավերացումը: Նա նաև հայտնել է, որ 12 ամսվա ընթացքում «Օրանժ» բրենդը պահպանելու պայմանավորվածություն կա:

«Բանակցությունները վերաբերում են ոչ թե «Օրանժ»–ի հեռանալուն, այլ ընկերության բաժնետիրոջ փոփոխություն է նախատեսում»,-ասաց նա:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում սկսել է իր գործունեությունը 2009-ին և անցած 6 տարվա ընթացքում ոլորտում իր հաջողությունների հասել:

«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների բանակցությունների դրական ավարտը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու «Օրանժ Արմենիա» ընկերության մոտ 500 հոգուց բաղկացած աշխատակազմի ներուժը, ինչպես նաև նորարարական տեխնիկական հզորությունը: Արդյունքում՝ բաժանորնդներին կմատուցվեն կոնվերգենտ ծառայություններ:

Ucom-ը Հայաստանում 2009-ից ի վեր շկառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել 3 ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015-ի հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100.000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Գործակցելով համաշխարհային ընկերությունների հետ` Ucom-ը կարողացել է իր դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---