Չինաստանում կկառուցեն աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը

Չինաստանում կկառուցեն աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը

PanARMENIAN.Net - Տվյալ պահին աշխարհի ամենամեծ ռադիոասղադիտակը գտնվում է Պուերտո Ռիկոյի Արիսիբո աստղադիտարանում: Դրա տրամագիծը 300 մետր է: Բայց Չինաստանի հարավ-արևմուտքում Գույչժողու գավառում սկսվել է ավելի մեծ ռադիոդիտակի կառուցումը, որն 3 անգամ ավելի հեռուն կտեսնի, քան Արիսիբոյի ռադիոդիտակը:

Ռադիոաստղադիտակը շատ զգայուն ականջի նմանությամբ կարող է տիեզերքի սպիտակ աղմուկի մեջ որսալ նույնիսկ ամենաթույլ ազդանշանները: Այդ բարդ գործիքները գիտնականներն օգտագործում են տիեզերքի առաջացման հարցերի ուսումնասիրության և երկրից դուրս բանականության որոնումներում երկնքին հետևելու համար: Որքան մեծ է ռադիոդիտակը, այնքան շատ պոտենցիալ ազդանշան կարող է ընկալել:

Ափսեի չափերը համադրելի կլինեն ֆուտբոլի 30 դաշտի հետ: FAST (Five hundred meters Aperture Spherical Telescope) աստղադիտակի արտացոլիչի տրամագիծը կես կմ է: Այն բաղկացած կլինի 4540 եռանկյունաչափ պանելից, որի յուրաքանչյուր կողմը 11-ական մետր կլինի: Երբ այդ հսկայի շինարարությունն ավարտվի (հավանաբար, արդեն հաջորդ տարի), այն կդառնա մոլորակի ամենամեծ ռադիոաստղադիտակը:

Հսկայական ափսեն կկախեն հազարավոր հենասյուների վրա: Աստղադիտակի տրամագիծը կկազմի 1,6 կմ: Նախագծի արժեքը 100 մլն դոլար է: Նոր աստղադիտակը կկարողանա որոնել ամենաթույլ ազդանշաններն ու թույլ կտա աստղագետներին ու SETI ծրագրի գիտնականներին ավելի խորը սուզվել տիեզերքի պատմության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---