Պաշտոնապես ներկայացվել է OnePlus 2 սմարթֆոնը (վիդեո)

Պաշտոնապես ներկայացվել է OnePlus 2 սմարթֆոնը

PanARMENIAN.Net - OnePlus չինական սթարթափ ընկերությունն իր առաջին սմարթֆոնի թողարկումից գրեթե 15 ամիս անց նոր գաջեթ է ներկայացրել: Այն ստացել է OnePlus 2 անվանումը: Սմարթֆոնն իր նախորդներից տարբերվում է պրեմիում դիզայնով և կատարելագործված տեխնիկական որակներով:

OnePlus սմարթֆոնը չինական ընկերության առաջին սարքն է, որը ներկայացնում է այն որպես «սմարթֆոններին վերացնող»: Ներկայացվել է 2014-ի ապրիլի 23-ին, որպես ընկերության առաջին արտադրանք: Սմարթֆոնը մշակվել է որպես բավականին էժան սարք, որը արտադրության որակով համադրելի է այդ շրջանի մյուս առաջատարների հետ: Այն առաջին անգամ վաճառքի հանվեց 2014-ի ապրիլի 25-ին բացառապես հատուկ հրավերներով OnePlus կայքում: Հրավերները կարելի էր ստանալ, մասնակցելով տարբեր մրցույթների: 2015-ի ապրիլի 20-ից ի վեր սարքերը վաճառվում են առանց հրավերների: Հարկ է նշել, որ չինական տարբերակն ի սկզբանե ազատ վաճառքի էր հանվել Չինաստանի տարածքում: Ընկերությունը կարողացավ 13 ամսում ավելի քան 1 մլն սմարթֆոն վաճառել: Լավագույն տեխնիկական որակների և ցածր գնի զուգակցումը թույլ տվեց ընկերությանը բազմաթիվ երկրպագուներ ձեռք բերել, որոնք անհամբեր սպասում էին հաջորդ թողարկմանը:

Նոր սմարթֆոնն ավելի կայուն շրջանակ ունի մագնիումի ձուլվածքից` համալրված չժանգոտվող պողպատից պատրաստված ներդիրներով, ինչը թանկարժեք և նորաոճ տեսք է հաղորդում OnePlus 2-ին: Իսկ հետևի պանելը վաճառքի մեկնարկին ներկայացված կլինի 4 այլընտրանքային կատարումներով` ներառյալ բամբուկը, կևլարը, պալիսանդրն ու «սև ծիրանափայտը», որից յուրաքանչյուրը կարժենա $26,99 (մոտ 13 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով):

OnePlus 2-ի հիմքը Snapdragon 810 v2.1 ապարատային հարթակն է 1,8 ԳՀց հաճախականությամբ 8-միջուկանի պրոցեսորով և Adreno 430 գրաֆիկայով: Սմարթֆոնը կունենա 600 նիտ պայծառության 5,5-դյույմանոց սենսորային դիսփլեյ 1920х1080 պիկսել թողունակությամբ, ինչն, ըստ ընկերության ինժեներների, բավարար է բավականին մեծ թվով օգտատերերի համար: OnePlus 2-ն ունի 4 Գբայթ LPDDR3 օպերատիվ հիշողություն և 64 Գբայթ ներկառուցված հիշողություն, f/2.0 դիաֆրագմայով 13 Մպ տեսախցիկն օգտագործում է 1,3մկմ պիկսել, ինչը ապահովում է նկարահանման բարձր որակը թույլ լուսավորության դեպքում: Բացի այդ, գաջեթի տեսախցիկն ունի պատկերի օպտիկական կայունացուցիչ, լազերային ավտոֆոկուս և կրկնակի LED-լուսավորում: Բացի այդ OnePlus 2-ը գրեթե 1 մմ հաստ է նախորդից:

OnePlus 2-ի մյուս հնարավորությունները ներկայացված են ֆրոնտալ 5 Մպ տեսախցիկով, USB Type-C պորտով, nanoSIM երկու սլոթով, 3300 մԱժ ծավալի մարտկոցով և OxygenOS հարթակով Android 5.1 հիմքի վրա: Սմարթֆոնն ունի 151,8 x 74,9 x 9,85 մմ չափեր, քաշը 175 գ է: Առանձին հարկ է նշել մատնահետքերի ֆիքսման ցուցիչը, որը կարող է սկանավորել մատնահետքը 0,5 վ և կարող է աջակցել մինչև 5 տարբեր պրոֆիլի:

OnePlus 2-ը հնարավոր կլինի գնել արդեն օգոստոսի 11-ից $389 (մոտ 185.000 դրամ ընթացիկ փոխարժեքով): Ինչ վերաբերում է 3 գԲայթ օպերատիվ և 16 Գբայթ ներկառուցված հիշողությամբ սմարթֆոնին, ապա այն վաճառքում կհայտնվի մի փոքր ավելի ուշ և կարժենա $329 (մոտ 157.000 դրամ ընթացիկ փոխարժեքով):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---