«Նոր կինո. 21-րդ դար» կինոփառատոնին ամենաշատ մրցանակներն ստացել է Հայաստանը

PanARMENIAN.Net - Ռուսական Սմոլենսկ քաղաքում կայացել է «Նոր կինո. 21-րդ դար» միջազգային փառատոնը, որի առաջնակարգ խնդիրը ԱՊՀ եւ Բալտիկայի երկրների ընդհանուր կինոտարածքի ստեղծումն է: Փառատոնային ծրագրին մասնակցում էին 16 երկիր:



Գեղարվեստական խաղարկային կինոնկարի լավագույն սցենարի համար մրցանակ է ստացել ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Մարիամ» ֆիլմը: Վավերագրական մրցույթում մի ռուսական ֆիլմի հետ Գրան-պրին կիսել է ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Հույս, Սեր, Հավատ» հայկական ֆիլմը: Եւս երկու հայկական ֆիլմ դիպլոմներ են ստացել, նույնպես վավերագրական մրցույթում. Արման Երիցյանի «Բարեւ Ֆելլինի» եւ Լեւոն Գրիգորյանի «Հիշողություններ Սայաթ Նովայի մասին»: Այդքան մրցանակներ եւ դիպլոմներ չի ստացել ոչ մի երկիր, նույնիսկ Ռուսաստանը, այնպես որ սա իրոք անկասկած հաջողություն է հայ կինոյի համար:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---