Հայ լրագրողները Թուրքիայում հանդես են գալի՞ս Ցեղասպանության մասին ֆրանսիական օրինագծի դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի հայերը չեն վստահում Հայոց ցեղասպանության մասին օրինագծին եւ հանդես են գալիս օրինագծի դեմ, որը քրեական պատիժ է սահմանում այն բանի ժխտման համար, որ նրանց նախնիները Օսմանյան կայսրությունում դարձել են ցեղասպանության զոհ: Նրանք վախենում են դիմակայել թուրք մեծամասնությանը եւ շարունակվող լարված բանավեճին, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը Ստամբուլից: Գործակալությունը մեջբերում է լրագրող Հրանտ Դինկի խոսքերը, որին ձերբակալել էին տաբուն խախտելու համար` նա զանգվածային սպանությունները ցեղասպանություն էր անվանել, ինչը հարուցել էր ազգայնականների ցասումը: Լիբերալ թուրքական «Ռադիկալ» թերթը հրապարակել է Դինկի կարծիքն օրինագծի մասին.«Դա հիմարություն է: Դա ուղղակի շոու է, որը սահմանափակում է խոսքի ազատությունը Թուրքիայում եւ նրանք, ովքեր փորձում են սահմանափակել այն Ֆրանսիայում, նույն մտածելակերպն ունեն»: Նա նաեւ հայտարարել է, որ պատրաստ է պայքարել խոսքի ազատության համար, նույնիսկ եթե ստիպված լինի բանտ նստել Ֆրանսիայում: «Ինձ դատում էին Թուրքիայում, քանի որ ասել էի, որ Ցեղասպանություն է եղել: Եթե օրինագիծն ընդունվի, ես կմեկնեմ Ֆրանսիա եւ իմ համոզմունքներին հակառակ կասեմ, որ Ցեղասպանություն չի եղել: Երկու երկրները կմրցեն, թե ով ինձ առաջինը կնստեցնի»,-ասել է Դինկը հեռուստահարցազրույցում:



Մեկ այլ հայ լրագրող Էթյեն Մաչուպյանը, որը պահպանողական «Զաման» թերթի թղթակիցն է, կոչ է արել եվրոպական երկրներին ջանքեր գործադրել Թուրքիայում ժողովրդավարության բարելավման համար, ինչն, իր խոսքերով, միակ ուղին է հաջողված ազատ բանավեճի համար, ինչպես նաեւ կոչ է արել վերանայել Անկարայի պաշտոնական քաղաքականությունը:



Իր հերթին Արա Քոչունյանը, հայալեզու« Ժամանակ» փոքր թերթի խմբագիրը, քննադատաբար է արտահայտվում այն «ինքնազոհաբերության» մասին, որով Արեւմուտքի հայկական սփյուռքը հետեւում է միջազգային հանրության կողմից սպանությունները ցեղասպանություն ճանաչելու արշավին: Դրա փոխարեն նա խորհուրդ է տալիս ջանքեր գործադրել Հայաստանի տնտեսության զարգացման համար, որը ծանր վիճակում է Թուրքիայի հետ փակ սահմանի պատճառով: «Եթե մենք այդպիսի գերակայություններ ենք դնում, ապա վախենամ, որ նրանք, ովքեր այսօր ողբում են 90 տարի առաջ սպանված հորը, ողբան փոքր Հայաստանի վրա 50 տարի անց»,-ասել է Քոչունյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---