Թուրքիան միջանցիկ տարածք է դարձել ջիհադականների համար

Թուրքիան միջանցիկ տարածք է դարձել ջիհադականների համար

PanARMENIAN.Net - Վերջին շաբաթներին «Իսլամական պետության» զինյալները մի շարք արյունալի ահաբեկչական գործողություններ իրականացրեցին, որի կապակցությամբ Թուրքիան որոշեց միանալ ջիհադականների դեմ միջազգային կոալիցիային: Աճում է խմբավորման կողմից Թուրքիայի տարածքի վրա հարձակման հավանականությունը: Ինչպես նշել է Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչը, Սուրուչի դաժան ահաբեկչությունը շատ մտածված էր ու համակարգված:

Ըստ Թուրքիայի ոստիկանության, մահապարտ ահաբեկիչը թուրք է եղել և ԻՊ անդամ, որի օղակը գործում է երկրում արդեն 1 տարուց ավելի: Ըստ Al Monitor-ի մեկնաբան Քադրի Գյուրսելի, Թուրքիան հիմա հատուցում է ջիհադական սպառնալիքին լուրջ չվերբերվելու համար:

«Թուրքիան միջանցիկ տարածքի է վերածվել ջիհադականների համար: Նրանց գործողությունները երկար ժամանակ անտեսվում էին, ընդ որում միտումնավոր: Թուրքիայում ուշադրություն չէին դարձնում ջիհադական խմբավորումներին, հատկապես` ԻՊ-ին, անդամգրվելուն: Արդյունքում այժմ Թուրքիան մեծ սպառնալիքի տակ է ԻՊ կողմից»,-ասել է նա: Խորհրդարանում Սուրուչի դեպքերի վերաբերյալ լսումների ժամանակ ընդդիմադիր կուսակցությունները մեղադրեցին իշխող ԱԶԿ-ին Ասադի ռեժիմը տապալելու համար ջիհադականներին օգտագործելու մեջ: Ինքը կուսակցությունը մերժեց մեղադրանքները:

Ինչպես նշեց Քարնեգիի ինստիտուտի հրավիրյալ գիտաշխատող Սինան Ուլգենը, ԻՊ կողմից սպառնալիքի ծավալները նույնիսկ ազդեցին Թուրքիայի քաղաքականության վրա: «ԻՊ-ն մի շարք կառույցներ է ստեղծել Թուրքիայի տարածքում, օղակներ ու ցանցեր, որոնք, երբ պահը գա, կօգնեն կազմակերպությանը հարվածներ հասցնել բուն Թուրքիային և նրա շահերին, ուստի Թուրքիան ի սկզբանե որոշել է շատ զգույշ գործել»,-ասաց նա:

Ըստ այդ զգուշավոր մոտեցման ընդդիմախոսների, դա հանգեցրեց նրան, որ ԻՊ մի քանի հայտնի դեմքեր, որոնց ձերբակալել էին Թուրքիայի իշխանությունները, շուտով ազատ արձակվեցին: Սուրուչում պայթյուններից հետո կառավարությունը խոստացավ հակահարված տալ ԻՊ-ին, սակայն Գյուրսելը կարծում է, որ հիմա դա շատ բարդ կլինի:

«ԻՊ-ն հարյուրավոր ջիհադականներ ունի Թուրքիայում, այնպես որ, մարդիկ, որոնք ասում են, թե «Իսլամական պետությունը» արտահանում է իր պատերազմը Թուրքիա, ճիշտ չեն: Պատերազմն արդեն գնում է Թուրքիայի տարածքում, կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, երբ ահաբեկչական գործողություններ սկսվեն թուրքական մեգապոլիսներում: Դա աղետ կլինի Թուրքիայի համար, թուրքական տնտեսության ու սոցիալական կայունության համար»,-կարծում է փորձագետը:

Ահաբեկիչների հնարավոր թիրախը կարող են դառնալ Թուրքիայի խոշոր արևմտյան քաղաքներն ու ծաղկող զբոսաշրջային ոլորտը: Թեև թուրքական անվտանգության ուժերը բարձր պատրաստականության ռեժիմում են, մեկնաբանները կարծում են, որ քանի որ ԻՊ-ն, ինչպես ենթադրվում է, կողմնակիցների հուսալի բազա ունի երկրի ներսում, ահաբեկչությունները կանխելը դժվար կլինի, հայտնում է Armenia Today-ը:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---