ՄՃԽ. Ղարաբաղի շուրջ բանակցություններում երկու հարց թույլ չի տալիս համաձայնության գալ կողմերին

PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում երկու հարց` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ Քելբաջարի ու Լաչինի հարցը խանգարում են համաձայնության ձեռքբերմանը: «Ես եկա այն եզրակացության, որ հենց այդ երկու հարցն է խանգարում պայմանավորվածությանը»,-ասել է նա: Ըստ Ս.Ֆրեյզերի, կողմերը պետք է լրացուցիչ քայլեր անեն քննարկվող սկզբունքների շուրջ համաձայնության գալու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---