Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող բանաձեւի ընդունումը միայն առաջին քայլն է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող բանաձեւի ընդունումը միանգամայն սպասելի էր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԳԱԱ Թուրքիայի բաժնի պետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, այդ օրինագծի ընդունումը վկայում է այն մասին, որ ինչպես Եվրոպայի հասարակությունն, այնպես էլ քաղաքական ուժերը հասկանում են, որ Թուրքիան կարող է ԵՄ անդամ դառնալ միայն այն դեպքում, եթե բացահայտի իր անցյալի մութ էջերը: «Այդ երկիրը պետք է իր մեջ արիություն գտնի նայելու համար սեփական անցյալին եւ ադեկվատ ընդունի այն»,-ասել է Սաֆրաստյանը: Իր հերթին «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է, որ օրինագծի ընդունումը միայն առաջին քայլն է: «Հաջորդ քայլը կլինի նրա վավերացումը Սենատում, որից հետո օրենքը պետք է ստորագրի Ֆրանսիայի նախագահը: Ես չեմ կարծում, որ Սենատում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ, գուցե որոշ փոփոխություններ առաջարկվեն»,-ասել է Մանոյանը: Ինչ վերաբերում է Թուրքիայից հնչող սպառնալիքներին, ապա «Հայ դատի» գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից հնչեցվող պատժամիջոցները Ֆրանսիայի դեմ բումերանգի նման կհարվածեն հենց Թուրքիային: «Ես ընդհանրապես գտնում եմ, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում թուրքական կողմի բոլոր հայտարարությունները բլեֆ է: Հենց իր շահերից է բխում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե նա իրոք ցանկանում է Եվրամիության անդամ դառնալ»,-ասել է Կիրո Մանոյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---