Աղբյուր. Microsoft-ը Windows 10-ի ևս մեկ տարբերակ կներկայացնի Windows Insider ծրագրի մասնակիցներին

Աղբյուր. Microsoft-ը Windows 10-ի ևս մեկ տարբերակ կներկայացնի Windows Insider ծրագրի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը մտադիր է նորագույն Windows 10 օպերացիոն համակարգի ևս մեկ տարբերակ ներկայացնել Windows Insider ծրագրի մասնակիցներին: Ծրագրի շրջանակում օգտատերերը փորձարկել են օպերացիոն համակարգի վաղ շրջանի տարբերակները, որոնք մինչ այդ հասանելի էին միայն մշակողներին: Ծրագիրը մեկնարկել է 2014-ի սեպտեմբերի 30-ին, և արդեն 2014-ի ավարտին ավելի քան 1,5 մլն մարդ տեղադրել էր Windows 10 Technical Preview:

Windows Insider ծրագրի մասնակիցներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Windows Feedback հավելվածում թարմացնելուց հետո անհետացել են ավելի քան 2 շաբաթ առաջ գրված բոլոր մեկնաբանությունները: Աղբյուրները ենթադրում են, որ Microsoft-ը պատրաստվում է թողարկել Windows 10 RTM (10240) համեմատ ավելի թարմ տարբերակ: Ինքը ընկերությունը ոչ մի հայտարարություն չի արել:

Բետա թեստավորման մասնակիցները մինչև Windows 10 թարմացման հնարավորություն ունեն: Այդ նպատակով համակարգչի վրա հատուկ օպերացիոն համակարգ կտեղադրվի 10130 համարով, իսկ օգտատերին հարկ կլինի միացնել Microsoft-ի հաշվառման գրանցումը: Քանի որ Windows Insider ծրագիրը կշարունակի աշխատանքը RTM-վարկածի գործարկումից հետո, մասնակիցներին հարկ կլինի փորձարկել Windows 10-ի բոլոր նոր գործառույթները, նույնիսկ եթե արդյունքում համակարգիչը խափանումներով աշխատի:

Հուլիսի 29-ին օգտատերերն արդեն հին օպերացիոն համակարգերը մինչև Windows 10 տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ ֆայլեր են բեռնում: Օգտատերերը, որոնք ամրագրել էին օպերացիոն համակարգի թարմացման համար անհրաժեշտ պատճենը, ուշադրություն են դարձրել, որ կոշտ սկավառակի վրա հայտնվեց C:$windows.~BT կատալոգը, որտեղ տեղադրված են Windows 10 դիստրիբուտիվի տեղադրման ֆայլերը: Շուտով խանութներում կհայտնվեն նոր օպերացիոն համակարգերով առաջին համակարգիչները:

Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ:

Նույն համակարգչում Windows 10 նոր օպերացիոն համակարգը երկրորդ անգամ տեղադրելու դեպքում ակտիվացման բանալի կիրառելու անհրաժեշտություն չկա: Microsoft-ը փոխել է ակտիվացման կանոնները Windows 10-ի տնային և պրոֆեսիոնալ տարբերակներում: Այսուհետ սարքի մասին տեղեկատվությամբ արտոնագրի ու հարթակի տարբերակի (Home կամ Pro) կարգավիճակը պահպանվում է «ամպում», արդյունքում օգտատերը կարող է բաց թողնել համապատասխան ստուգումը նորի վերատեղադրման դեպքում: ՕՀ նախորդ տարբերակներում օգտատերը ստիպված էր կրկին կիրառել ակտիվացման բանալին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---