Ցեղասպանության մասին օրինագիծն, առաջին հերթին, նպատակ ուներ խոչընդոտե՞լ Թուրքիայի անդամակցությանը Եվրոպային

PanARMENIAN.Net - «Ուրախ ենք եւ բավարարված, որ այս օրինագիծը (Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծը)ազգային ներկայացուցիչներն ընդունեցին այն տեսքով, որով այն ներկայացված էր», - հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համադրող խորհրդի նախագահ Ալեքսիս Գովչիյանը: Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ նախատեսող օրենքի նախագծի ընդունումը ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից, նա կարծիք է հայտնել, որ այդ փաստը ,միջազգային մակարդակով, այդ թվում Թուրքիայում, կբարձրացնի իրազեկությունն, այս խնդիրը կերեւա նոր լույսի ներքո, եւ հնարավոր կդառնա գալիք տարիներին սկսել իրական երկխոսություն: «Սա քայլերից մեկն էր, - ասել է Գովչիյանը, - «ՊԵտք է շարունակենք աշխատել Սենատում»:



Իր հերթին Փարիզի Ամերիկյան համալսարանից Հոլ Գարդները համարում է, որ շատ ուժեղ հայկական համայնք կա Ֆրանսիայում, բայց կա նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը: «Քվեարկությունը մասամբ ուղղված էր նաեւ Եվրամիություն Թուրքիայի մուտքը խոչընդոտելուն: Մարդու իրավունքների հարցը նույնպես կարող է լինել դրա ետեւում, սակայն դա ավելի շատ նպատակ ունի խոչընդոտել Թուրքիայի մուտքը Եվրամիություն», - ասել է Գարդները: Գործարար շրջանակների ներկայացուցիչների կարծիքով, օրինագծի ընդունման տնտեսական հետեւանքները կախված կլինեն Թուրքիայի արձագանքից, որը կսահմանափակվի պետական մրցույթներին ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը թույլ չտալով:



«Նույնիսկ եթե ֆրանսիական օրինագիծը օրենք դառնա, ինչպե՞ս է այն կիրառվելու», - հայտարարել է Գիզեմ Օզթոքը Ստամբուլի Սաբանջի համալսարանից: Մինչդեռ «Միլիեթ» օրաթերթի եւ CNN Turk հեռուստատեսության մեկնաբան Սեմիհ Իդիզը կանխատեսել է, թե չնայած ֆրանս-թուրքական հարաբերությունները օրինագծի ընդունմամբ կխաթարվեն, սակայն որոշ ժամանակ անց հարցը կկարգավորվի, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---