Հարավային Կովկասը Բալկանների հայելային արտացոլումն է, իսկ Հայաստանն ու Բուլղարիան` գլխավոր երկրները

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը Բալկանների հայելային արտացոլումն է: Իսկ Հայաստանն ու Բուլղարիան այս երկու տարածաշրջանների գլխավոր երկրներն են: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դիմիտրովը: Նրա խոսքերով, այսօր Եվրոպայի սահմանն անցնում է Հարավային Կովկասով: «Մենք ցանկանում ենք, որպեսզի կայունույթան եւ անվտանգության գոտին ընդլայնվի: Իմ տեսակետի համաձայն, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, ինչում ես համոզված եմ, անկասկած հարց է դնում Հայաստանի մասին: Եւ այդ համատեքստում ես ուրախ եմ Հայաստանի եւ հարավկովկասյան մյուս երկրների համար Եվրոպական հարեւանության քաղաքականության զարգացման համար, որն իր ծանրակշիռ պտուղները կտա 10-15 տարի հետո»,- նշել է նա: Ստեֆան Դիմիտրովը վստահություն է հայտնել, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի ստորագրումից հետո «մենք բոլորս միանշանակ եւ ավելի հստակ կտեսնենք նոր եվրոպական Հայաստանի կերպարը, Բուլղարիայի նման: «Մենք նախապատրաստում ենք համագործակցության վերաբերյալ միջկառավարական արձանագրության ստորագրում: Ընդ որում, ես պետք է նշեմ, որ դրա գործողությունները կախված չեն երկրներից որեւէ մեկում կայանալիք ընտրությունների արդյունքից. նախագիծը ենթադրում է համագործակցություն մշտական ինտիտուցիոնալ հիմքի վրա: Սպասվում է ողջ հարաբերությունների պայմանագրային հիմքի ադապտացիայի գործընթաց Բուլղարիայի` Եվրամիություն մտնելու կապակցությամբ: Մեր երկիրը պարտավոր է դա անել, սակայան, միեւնույն ժամանակ, երկկողմանի պայմանագրերի ադապտացիան հանդիսանում է օգտակար անհրաժեշտություն նաեւ Հայաստանի համար` եվրոպական ինտեգրման սեփական քաղաքականության համատեքստում»,- ընդգծել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    ---