Lenovo-ի հզոր և մատչելի սմարթֆոնը միջազգային շուկայում կհայտնվի 2015-ի հոկտեմբերին

Lenovo-ի հզոր և մատչելի սմարթֆոնը միջազգային շուկայում կհայտնվի 2015-ի հոկտեմբերին

PanARMENIAN.Net - Չինական Zuk ստարտափը, որը ստեղծել և ֆինանսավորում է Lenovo ընկերությունը, օգոստոսի 12-ին ներկայացրեց առաջատարի պարամետրերով իր առաջին և համեմատաբար էժան սմարթֆոնը: Zuk Z1-ը ընդամենը մեկ շաբաթում կարողացավ հավաքել ավելի քան 20 մլն նախնական պատվեր չինական շուկայում, ինչը թույլ տվեց արտադրողին դուրս բերել գաջեթը Չինաստանի սահմաններից դուրս` սմարթֆոնը միջազգային շուկայում կհայտնվի 2015-ի հոկտեմբերի կեսին:

Ի տարբերություն Android-ով աշխատող չինականի ZUK Z1-ի, սմարթֆոնի միջազգայնի տարբերակը կունենա Cyanogen OS 12.1 ապահովում: Zuk Z1 վաճառքը սկսվել է օգոստոսի 18-ին Չինաստանում ֆիրմային առցանց խանութում $280` մոտ 133.000 դրամ ըստ գործող փոխարժեքի:

Սարքն ունի 5,5-դյույմանոց էկրան 1080x1920 թողունակությամբ: Առաջնամասում տեղադրված տեսախցիկի մատրիցայի խտությունը 8 մեգապիկսել է, հիմնականը` 13: Z1-ի հիմքում Qualcomm Snapdragon 801 4-միջուկանի պրոցեսորն է, որի միջուկի հաճախականությունը 2,5 ԳՀց է, ունի 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և 64 ԳԲ ներկառուցված հիշողություն օգտատերի տվյալների պահպանման համար: Հիշողության քարտի համար սլոթ նախատեսված չէ, փոխարենը 2 սլոթ կա սիմ-քարտերի համար: Մարտկոցի ծավալը 4100 մԱժ է, ինչը պետք է որ միանգամայն բավարար լինի, որպեսզի նման միջուկով սմարթֆոնը մի ամբողջ օր աշխատի մեկ լիցքավորմամբ:

Zuk Z1-ն ունի նաև մատնահետքերի սենսոր: Ինչպես Apple և Samsung սմարթֆոններում, այն ներկառուցված է էկրանի տակ գտնվող կոճակի մեջ: Անսովոր և նոր է թվում դեռ այնքան մեծ տարածում չստացած USB-C-ը, որն օգտագործված է նաև տարեսկզբին ներկայացված MacBook-ում:

Lenovo Group Limited - ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին: Արտադրում է համակարգչային տեխնիկայի լայն տեսականի, այդ թվում PC, բջջային հեռախոսներ, սմարթֆոններ, նեթբուքներ, մոնիտորներ և այլն: Գրանցված է Սինգապուրում: Կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Փերչեյզ քաղաքում, իսկ հիմնական օպերացիոն գրասենյակները` Պեկինում և Ռեյլիում (ԱՄՆ): Հիմնական հետազոտական կենտրոնները գտնվում են ճապոնական Յամատոյում, Պեկինում, Շանհայում և Շենչժենում, ինչպես նաև Ռեյլիում (ԱՄՆ): 2014-ի դրությամբ ընկերությունն ուներ 54000 աշխատակից ավելի քան 60 երկրում: Ընկերությունը հաճախորդների է սպասարկում աշխարհի ավելի քան 160 երկրում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---