Թուրքիայի նախկին նախագահ. Ֆրանսիան չի ցանկանա նեղացնել այնպիսի կարեւոր ընկերոջ, ինչպիսին Թուրքիան է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունումը «շատ մեծ խայտառակություն է», հայտարարել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը: «Դա ֆրանսիայի շատ թյուր կարծիքն է Թուրքիայի եւ թուրք ժողովրդի մասին: Ես կտրուկ քննադատում եմ այդ օրենքը: Ես չեմ հավատում, որ այն հավանություն կստանա Սնետաի կողմից եւ կհաստատվի նախագահի կողմից: Ինչ-որ խելացի հատվածում այս գործը կկանգնի: Համենայն դեպս, Ֆրանսիան չի ցանկանա նեղացնել այնպիսի կարեւոր ընկերոջ, ինչպիսին Թուրքիան է: Սակայն, Ֆրանսիայի խորհդրարանի կողմից նման որոշման ընդունումը նախատինքի է արժանի, մենք շատ ենք վիրավորվել»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, Սուլեյման Դեմիրելը հայտարարել է, որ «դրան անպայման պետք է պատասխանել»: «Դա միջազգային հարց է եւ Թուրքիան արտահայտել է իր դիրքորոշումը: Այդ հարցում մեր երկիրը միահամուռ է: Ընդհանուր առմամբ, դրանում է կայանում Թուրքիայի յուրահատկությունը. մեր բոլոր քաղաքացիները կտրուկ դիրքորոշում են հայտնել Ֆրանսիայի կողմից այդպիսի որոշման ընդունման կապակցությամբ: Մեր ժողովուրդը երբեք դա չի մոռանա»,- պնդում է Թուրքիայի նախկին նախագահը, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---