Հոլանդացի պատմաբան. Ժամանակակից Թուրքիայի հիմնադիրների ձեռքերն արնոտ են

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Նիդերլանդների հեռուստաընկերության առաջին ալիքով ցուցադրվել է «Հոլանդացի պատմաբանները Հայոց ցեղասպանության մասին» ծրագիր, որին մասնակցում էին Ամստերդամի համալսարանի պատմաբան Տոն Զվաանը եւ թուրքական պատմության մասնագետ Լեյդենի համալսարանից Էրիկ Յան Զուվերը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայում, հեռուստածրագրի ընթացքում ցուցադրվել են Հայոց ցեասպանության ժամանակաշրջանի լուսանկարներ` գերմանացի սպա եւ հումանիստ Արմին Վեգների կողմից արված: Հեռուստադիտողներին նաեւ ներկայացվել է հայերի գաղթականության մասին պատմող Վ. Գուտի գիրքը, որ հիմնված է գերմանական դեսպանատան փաստաթղթերի վրա եւ առաջին անգամ լույս է տեսել 1919 թվականին: Տոն Զվաանի խոսքերով, Թուրքիան եւ Գերմանիան Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցներ են եղել: «Այնտեղ բազմաթիվ ռազմական մասնագետներ, դեսպանատան աշխատակիցներ եւ միսիոներներ են եղել, ովքեր իրենց աչքերով են տեսել կատարվող ամեն ինչ».- նշել է հոլանդացի պրոֆեսորը:



Հաղորդավարի խոսքերով, նոր հետազոտությունները իհարկե հետաքրքիր են, սակայն միայն պատմաբանների համար, ովքեր ցանկանում են ավելի շատ մանրամասներ իմանալ: «Փաստերը հիմնականում հայտնի են, ինչու՞ է Թուրքիան մինչեւ հիմա հերքում Հայոց ցեղասպանությունը»,- հարց է տալիս հաղորդավարը: Ինչպես ընդգծել է Էրիկ Յան Զուվերը, ժամանակակից Թուրքիայի կայացման մեջ կարեւոր դեր խաղաղացած մարդկանցից շատերի ձեռքերն արնոտ են: «Նրանցից շատերը ներգրավված են եղել հայերի տեղահանման մեջ: Ժամանակակից թուրքական պետության համար դա իր պատմության հիվանդագին մասն է»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---