ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում զեկույց է նախապատրաստվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո ղարաբաղյան հակամարտության գոտում կարող են տեղակայվել ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հետագա պլանավորման ենթակոմիտեի պատվիրակության ղեկավար Վահիդ Էրդեմը: Նրա խոսքերով, Ադրբեջան կատարած իր այցի գլխավոր նպատակն է հանդիպումը իշխանության պաշտոնական ներկայացուցիչների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների հետ, ծանոթությունը հանգամանքների հետ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին: Այդ եզրակացությունները կարտացոլվեն «ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասում» անվանումը կրող զեկույցում: Նա նշել է նաեւ, որ մոտ ապագայում Կանադայում կանցկացվի կոմիտեի ժողով, որտեղ վերջին անգամ կքննարկվի զեկույցը: Ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը ղարաբաղյան հակամարտության գոտում, ապա Էրդեմը համարում է, որ խաղաղապահները կարող են տեղակայվել տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումից հետո, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---