Աղբյուր. Apple-ը մտադիր է զբաղվել կինոյի և սերիալների արտադրությամբ 2 սեպտեմբերի 2015 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է զբաղվել կինոյի արտադրությամբ մեծ և փոքր էկրանի համար: Այդ մասին հայտնում է Variety հանդեսը սեփական աղբյուրների վրա հղումով: Ըստ պարբերականի տեղեկությունների, Apple-ը մի շարք նախնական բանակցություններ է վարել հոլիվուդյան ստուդիաների ղեկավարների հետ` մտադրություն ունենալով արտադրել սեփական կոնտենտը ֆիլմերի և սերիալների տեսքով: Բանակցությունների ընթացքի մասին տեղեկությունները հայտնել է Էդդի Քյուն, որն ընկերությունում պատասխանատու է բովանդակության համար: Ըստ աղբյուրի, որը բարձր պաշտոն է զբաղեցնում ստուդիաներից մեկում, առաջիկայում Apple-ում նոր բաժին կբացվի տեսակոնտենտի ստեղծման նպատակով, որը տարածվելու է Apple-ի սեփական ծառայությունների միջոցով, ինչը թույլ կտա ընկերությանը մրցակցել այնպիսի ծառայությունների հետ, ինչպիսին օրինակ Netflix-ն է: Առաջիկայում այդ նպատակների համար ընկերությունը կադրային գործակալություն կվարձի, որը կօգնի գտնել առանցքային աշխատակիցներին: Մեկ այլ աղբյուր վերջերս հայտնել է պարբերականին, որ Apple-ի հետաքրքրությունը ինդուստրիայի հանդեպ բավականին մեծ է, սակայն ընկերությունը դեռ մտադիր չէ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Apple-ը նախկինում ևս հետաքրքրվել է ոլորտով` TopGear շոուի հաղորդավար Ջերեմի Քլարկսոնի հեռանալուց հետո ընկերությունը, ըստ չհաստատված տվյալների, աշխատանք է առաջարկել նրան, սակայն Քլարկսոնը արդյունքում պայմանագիր կնքեց Amazon-ի հետ: Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները: Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ): Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |