Աղբյուր․ LG-ն 2 էկրանով սմարթֆոն է մշակում 4 սեպտեմբերի 2015 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հարավկորեական LG Electronics ընկերությունը մշակում է LG V10 անվանումով նոր սմարթֆոնը, որի գլխավոր առանձնահատկությունը միանգամից երկու էկրանների առկայությունն է։ Այս մասին հայտնում է գրեթե միշտ իրականությանը համապատասխանող տեղեկատվությամբ հայտնի ինսայդեր Էվան Բլասսը՝ հիմնվելով TENAA չինական արտոնագրային գործակալության հրապարակած տեղեկության վրա։ Եթե հավատանք աղբյուրին, 2560x1440 պիքսել Quad HD-թողունակությամբ 5,7-դյույմանոց հիմնական էկրանի վերևում տեղադրված է լրացուցիչ դիսփլեյ՝ տեղակայված 5 մեքապիքսել խտությամբ դիմային ֆոտոխցիկի աջ կողմում։ Ֆոտոխցիկը նույնպես ոչ սովորական է․ամենայն հավանականությամբ սմարթֆոնում կիրառվում է երկու օբյեկտիվներով համակարգ։ LG V10 կառուցված է 6 միջուկ ունեցող Qualcomm Snapdragon 808 պլատֆորմի վրա, ունի 3ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներառված հիշողություն՝ micro-SD ֆորմատի քարտերի միջոցով ընդլայնվելու հնարավորությամբ։ Մոբիլ սարքը զինված է 16 մեգապիքսել խտությամբ հետևի ֆոտոխցիկով՝ կրկնակի LED-լուսարձակմամբ ու լազերային ինքնաֆոկուսի ֆունկցիայով։ Առանձին պետք է նշել մատնահետքերի սքաները՝ ներառված սնուցման կլոր կոճակում։ Տեղեկության համաձայն, LG V10-ի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա 2015թ-ի հոկտեմբերին։ Սմարթֆոնի արժեքի մասին ճշգրիտ տեղեկատվություն առայժմ չկա։ Հարավկորեական ընկերության սմարթֆոնների արտադրությունը ներկայումս անկում է ապրում։ Ապրիլին թողարկված LG առաջատար G4-ը չկարողացավ մրցակցել Samsung-ի Galaxy S6-ի և iPhone 6-ի հետ: Սմարթֆոնների համաշխարհային շուկայում ընկերությունը նախկինում երրորդ տեղում էր, իսկ այժմ նահանջել է 5-րդ տեղը` զիջելով չինացի մրցակիցներին` Huawei-ին և Xiaomi-ն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |