Բաքու. Թուրքիան եւ Ադրբեջանը «պետք է միասին պայքարեն Ֆրանսիայի խորհրդարանի որոշման դեմ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ժողովրդական պատգամավոր Անար Մամեդխանովը գտնում է, որ «Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է միավորեն ջանքերը եւ հասնեն այն բանին, որ Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը Հայոց ցեղասպանության համար քրեական պատիժ սահմանող օրինագծի առնչությամբ չեղյալ հայտարարվի: Ինչպես նշել է ժողովրդական պատգամավորը լրագրողների հետ զրույցում, «Թուրքիան պետք է հանդես գա ավանգարդի դերում եւ իր վրա վերցնի ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը,, «քանի որ մեր համեմատ Թուրքիան շատ ավելի մեծ փորձ ունի: ՆԱՏՕ-ի անդամ, 70-միլիոնանոց պետությունը, ԵՄ անդամակցության թեկնածու երկիրը կարող է շատ ավելի լավ արդյունքի հասնել հայկական լոբբիի հետ պայքարում, քան մենք», հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---