80 միլիոն բնակչություն ունեցող իսլամական երկրին Եվրոպան չի կարողանա մարսել

PanARMENIAN.Net - Զուտ քաղաքական տեսանկյունից, Թուրքիայի վերաբերմունքը` Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման ֆրանսիական օրենքի նկատմամբ, լրիվ բնական է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, ԶԼՄ-ների Կովկասի ինստիտուտի (ԶԼՄԿԻ) ռեկտոր Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, ֆրանսիացի խորհրդարանականները ղեկավարվել են հասարակական կարծիքով, որը հայամետ չէ, այլ հակաթուրքական է: «Ամբողջ բանը դրանում է: Ֆրանսիան կտրականապես դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, դեմ է ընդլայնմանը, դեմ է Եվրոպայի Սահմանդրությանը: Եւ նա միայնակ չէ: 80 միլիոն բնակչություն ունեցող իսլամական երկրին Եվրոպան չի կարողանա մարսել: Մյուս կողմից, Թուրքիան այս խաղում թույլ հաղթաթղթեր ունի: Նա խոսում է խոսքի ազատությունից, այն դեպքում, երբ նա ինքը մեծ խնդիրներ ունի` կապված ՔՕ 301-րդ հոդվածի հետ: Ես կարծում եմ, որ կարող է շղթայական ռեակցիա հետեւել, եւ եւս մի քանի եվրոպական երկիր կարող են ընդունել նմանատիպ օրենք: Սակայն նորից կրկնվեմ, գործը հայերի մեջ չէ, այլ` թուրքերի»,- ընդգծել է հայ քաղաքագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    ---