Առաջիկա մեկ-երկու տարում Ղարաբաղի հարցով որոշում պետք չէ սպասել

PanARMENIAN.Net - Պաշտոնապես Մինսկի գործընթացը ոչ ոք չի կանգնեցրել: ԵԱՀԿ ՄԽ-ն ձեւաչափ է, որը ստեղծված է, որպեսզի աջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Սակայն, սկսած 2001 թվականից, այն գտնվում է սառեցված վիճակում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, ԶԼՄ-ների Կովկասի ինստիտուտի (ԶԼՄԿԻ) ռեկտոր Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, վերջին ժամանակներս նկատվում են Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացնելու փորձեր: «Համանախագահների վերջին այցը հանդիսանում է դրա հաստատումը: Սակայն ես չեմ կարծում, որ հակամարտության արագ կարգավորումը հնարավոր է: Կողմերը, ցավոք, բավականին հեռու են միմյանցից իրենց դիրքորոշումներով: Ոչ ադրբնեջանցիները, ոչ հայերը պատրաստ չեն այն աստիճանի փոխզիջման, որին պետք է գնան: Այսինքն, առաջիկա մեկ-երկու տարում Ղարաբաղի հարցով որոշում պետք չէ սպասել»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, քաղաքագետը ասել է, որ էներգիա է հավաքվում Մինսկի գործընթացի ակտիվացման համար, ինչը կարող բերել Հայաստանի եւ Ադրբեջանի օգտակար շփումների խորացմանը: «Այդպիսով, վերականգնվել է երկխոսությունը երկու երկրների միջեւ, որը վերջին տարիներին գրեթե բացկայում էր: Դա, ճիշտ է, դեռ չի նշանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորում: Եւ, այնուամենայնիվ, բանակցությունների առկայությունը ավելի լավ է, քան դրանց բացակայությունը»,- ընդգծել է Իսկանդարյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    ---