iOS 9 նոր օպերացիոն համակարգն արդեն հասանելի է

iOS 9 նոր օպերացիոն համակարգն արդեն հասանելի է

PanARMENIAN.Net - Apple ընկերության iOS 9 նոր օպերացիոն համակարգը սեպտեմբերի 16-ից՝ Երևանի ժամանակով 21:00-ի դրությամբ, հասանելի է ներբեռնման համար: Ինչպես հայտարարել են ընկերությունում, նոր հարթակը եզակի և օգտակար գործառույթներ ունի:

Մասնավորապես, iOS 9-ը Proactive վիրտուալ թվային օգնական ունի, որն աշխատում է Google Now սկզբունքով: Proactive-ը ցույց կտա հավելվածներն ու կոնտակտները կախված ժամանակից և տեղակայման վայրից, օրինակ, եթե սմարթֆոնի օգտատերը հաճախ է զանգահարում մի քանի կոնտակտների նույն ժամերին կամ առավոտյան է բացում Feedly-ին: Այն նաև ցույց կտա հիշեցումները, որոնում թույլ կտա բնական լեզվով և հավելվածների ներսում: Օրինակ, Spotlight-ը թույլ կտա բաղադրատոմսեր, աֆիշներ գտնել: Proactive կարելի է մտնել սվայփով դեպի ձախ:

Վիրտուալ թվային օգնականը վեբ-ծառայություն է կամ հավելված սմարթֆոնների և անհատական համակարգիչների համար, որը կատարում է նաև անձնական քարտուղարի դեր: Լուծում է ժամանակացույցի պլանավորման, առօրյա գործերի կազմակերպման և կատարման և կոնկրետ մարդու կարիքների համար բովանդակային տեղեկատվության որոնման հարցեր: Վիրտուալ թվային օգնականի հիմնական նպատակն է թեթևացնել և օպտիմալացնել մարդու գործունեությունը, ինչը թույլ է տալիս դասել այն հարց ու պատասխանի համակարգերի շարքին:

Apple-ը խոստացել էր առավել արդյունավետ դարձնել iOS 9-ը սմարթֆոնների հին մոդելներում և պլանշետներում: Թարմացումը հնարավոր է iPhone 4s-ից սկսած և ավելի նոր մոդելներից, ինչպես նաև iPad 2-ից և ավելի նոր մոդելներից: Օրինակ, բետա թեստավորման փուլում թարմացման համար հարկավոր էր ներբեռնել 1,3 Գբ տվյալներ: Համեմատության համար` մինչև iOS 8 թարմացման դեպքում պահանջվում էր 4,58 ԳԲ: Իսկ մարտկոցի խնայողության նոր ռեժիմը iOS-ում թույլ կտա սմարթֆոնին անջատվելուց առաջ հավելյալ 3 ժամ աշխատել: iOS 9-ի համար բազում մանրուքներ են փոխել: Օրինակ, Helvetica Neue սիստեմային տառատեսակը փոխել են San Francisco Display-ի, որն առաջին անգամ հայտնվեց Apple Watch-ում: Նաև հավելել են կարգաբերումների որոնում, փոխել են հավելվածների միջև միացման էկրանը, Siri վիրտուալ թվային օգնականի դիզայնը, թույլատրել են ընտրել կողքի կոճակի գոծառույթը` կամ ձայնի անջատում, կամ Rotation Mode:

Մեծ թարմացումներ ունեն Note, Passbook և Maps հավելվածները, ավելացել է նաև iCloud առանձին հավելվածը: Առաջինը կկարողանա աջակցել նկարների, լուսանկարների, ցանկերի և քարտեզների հետ աշխատանքին, հաշվի առնելով հասարակական տրանսպորտի երթևեկությունն ԱՄՆ-ում, Չինաստանում և Եվրոպայի մի շարք քաղաքներում: Իսկ Wallet-ում` նախկին Passbook, հավելվել են վարկային և դեբետային քարտերը Apple Pay-ին միանալու համար, զեղչերի քարտերը, մշտական գնորդի քարտերն ու տոմսերը և այլն:

iOS 9-ում iPad Air 2-ի համար հավելել են QuickType, Split View և Slide Over գործառույթներ, այլ պլանշետներում այս գործառույթները չեն լինի: Առաջինի օգնությամբ կարելի է ստեղնաշարը վերածել թրեկփադի` երկու մատի օգնությամբ, երկրորդը թույլ է տալիս աշխատել նույն էկրանի վրա 2 հավելվածի հետ, երրորդը հարկավոր է մեկ հավելվածում աշխատելու համար` միաժամանակ էկրանին այլ հավելվածի վիջեթը տեսնելու հնարավորությամբ: iPad Air 2-ը «պատկերը պատկերում» ռեժիմ կունենա, որը թույլ կտա, օրինակ, տեսանյութ նայել մեկ այլ հավելվածի վրայից:

Ինչ վերաբերում է նոր օպերացիոն համակարգին watchOS 2 «խելացի» ժամացույցի համար, ապա նրա թողարկումը հետաձգվել է հայտնաբերված սխալի պատճառով: OS X-ի համար նախատեսված El Capitan թարմացումը կթողարկվի սեպտեմբերի 30-ին, իսկ watchOS 2-ի թողարկման ժամկետը դեռ հայտնի չէ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---