Նոր տեխնոլոգիան թույլ կտա 35 րոպեում 80%-ով լիցքավորել սմարթֆոնի մարտկոցը

Նոր տեխնոլոգիան թույլ կտա 35 րոպեում 80%-ով լիցքավորել սմարթֆոնի մարտկոցը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Qualcomm ընկերությունը մշակում է արագ լիցքավորման Quick Charge 3.0 նոր տեխնոլոգիան, որը թույլ է տալիս 80%-ով լիցքավորել սմարթֆոնի մարտկոցը 35 րոպեում: Այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:

Ըստ Qualcomm-ի հայտարարության, Quick Charge 3.0 տեխնոլոգիան թույլ կտա 2 անգամ ավելի արագ լիցքավորել սմարթֆոնները, քան դա անում է Quick Charge 1.0-ն, որն իր հերթին 40%-ով ավելի արագ է գործում սմարթֆոնների սովորական «լիցքերից» և 38%-ով ավելի արագ, քան Quick Charge 2.0-ը: Վերջինը հանդիպում է Android-ի առաջատար սմարթֆոններից շատերում: Նոր տեխնոլոգիան համատեղ կլինի հեռախոսների հետ, որտեղ օգտագործված են Qualcomm Snapdragon 820, 620, 618, 617 և 430: Quick Charge 3.0-ը համատեղելի կլինի բոլոր տիպի USB-ների հետ, սակայն չի նախատեսում անլար լիցքավորման հնարավորություն:

2015-ի մայիսի վերջում Հարավային Կորեայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները նոր տեխնոլոգիա մշակեցին, որը թույլ է տալիս մի քանի րոպեում լիցքավորել էլեկտրամոբիլները: Մշակված տեխնոլոգիայի հիմքում սուպերկոնդենսատորն է, ոչ թե մարտկոցը, թեև երկու սարքերն էլ օգտագործվում են էներգիայի կուտակման համար: Սուպերկոնդենսատորը կուտակում է էներգիան նյութերի մակերեսին ստատիկ էլեկտրականության տեսքով: Գրաֆենի բարակության շնորհիվ (ընդամենեը մեկ ատոմ), այս նյութի չնչին քանակ օգտագործելով, կարելի է հսկայական տարածքներ պատել: Այդպես, գրաֆենի մեկ գրամը կարող է ծածկել 2,675 քմ հավասար մակերես: Տեսականորեն գրաֆենի սուպերկոնդենսատորները կարող են օգտագործվել շատ ավելի մեծ քանակի էներգիայի կուտակման համար:

Ստացված սարքը կարող է լիցքավորվել 4 րոպեում: Հետագայում գիտնականները հուսով են, որ կմշակեն սուպերկոնդենսատորի կատարելագործված տարբերակը, որը կգերազանցի ծավալով լիտիումաիոնային մարտկոցներին: Հաջորդ փուլը կլինի տեխնոլոգիայի ծավալումն ու առևտրայնացումը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---