Բաքուն եւ Անկարան Վրաստանին վարկ կտրամադրեն Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի նախագծի իրականացման համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են Վրաստանին երկարաժամկետ վարկ տրամադրել` 200 մլն. դոլարի չափով, Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու նախագծի իրականացման եւ Մարաբդա-Ախալքալաք հատվածի վերականգնման համար: Վրաստանը կմարի պարտքը երկաթգծի շահագործումից ստացված շահույթի շնորհիվ 10-12 տարվա ընթացքում: Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցումը կարժենա մոտ 422 մլն. դոլար: Ներկա դրությամբ դիտարկվում են նախագծի ֆինանսավորման տարբերակները: Մոտ ժամանակներս Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարները կքննարկեն դրա վերջնական տարբերակը, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---