Աղբյուր. iPhone 7-ը կունենա ջրամեկուսիչ կորպուս

Աղբյուր. iPhone 7-ը կունենա ջրամեկուսիչ կորպուս

PanARMENIAN.Net - Apple ընկերության iPhone 7-ի հաջորդ սերնդի սմարթֆոնները մի շարք դիզայներական լուծումներ կստանան, զգալիորեն տարբերվելով վերջին iPhone-ների ավանդական տեսքից: Ինչպես հայտնում են Macotakara-ի ոչ պաշտոնական աղբյուրները, խոսքը գնում է ջրա- և փոշեմեկուսիչ պատյանների մասին: Բացի այդ, հայտարարվում է iPhone 7-ում պատյանի համար նոր նյութի օգտագործման մասին: Աղբյուրները դեռ չեն ասում թե հատկապես ինչ նյութի մասին է խոսքը, սակայն հստակեցնում են, որ Apple-ն արդեն մշակել է նման սմարթֆոնի առաջին նախատիպը: Եվ, վերջապես, iPhone 7-ը կստանա «միանգամայն հարթ» LCD-պանել:

Սեպտեմբերի 25-ին աշխարհի տասնյակ երկրներում մեկնարկել է Apple ընկերության նոր` iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների վաճառքը: Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հոնկոնգի, Կանադայի, Չինաստանի, Նոր Զելանդիայի, Պուերտո Ռիկոյի, Սինգապուրի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և ԱՄՆ բնակիչները կարող են ձեռք բերել սարքն արդեն սեպտեմբերի 25-ին: Հայաստանն առաջին հոսքի երկրներում ընդգրկված չէ, թե երբ կմեկնարկի վաճառքն անհայտ է:

Միաժամանակ iPhone 6s և iPhone 6s Plus-ի թողարկման արդյունքում սմարթֆոնների փորձարկումների ալիք սկսվեց: Օգտատերերը որոշեցին ստուգել, թե որքանով է ջրամեկուսիչ նոր սմարթֆոնների կորպուսը:

Պաշտոնապես ոչ iPhone 6s-ը, ոչ iPhone 6s Plus-ը չունեն IP պաշտոնական հավաստագիր, որը երաշխավորում է դրանց ջրամեկուսացումը: Այնուամենայնիվ, դա չխանգարեց սարքերին մի ամբողջ ժամ դիմանալ ջրում: Իսկ չորանալուն պես iPhone 6s և iPhone 6s Plus-ը, նրանց 3,5-մմ և lightning պորտերն աշխատեցին անխափան` կարծես այդքան ժամանակ չէին եղել ջրում:

16, 64 և 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ iPhone 6s-ը հնարավոր կլինի գնել $649, $749 և $849 (համապատասխանաբար մոտ 314.000, 363.000 և 411.000 դրամ ըստ ընթացիկ փոխարժեքի), իսկ iPhone 6s Plus-ը հիշողության նույն ծավալով կհայտնվի շուկայում $749, $849, $949 գնով (համապատասխանաբար մոտ 363.000, 411.000 և 460.000 դրամ ըստ ընթացիկ փոխարժեքի): Մինչև տարեվերջ Apple-ը մտադիր է սմարթֆոնների վաճառք սկսել աշխարհի մոտ 130 երկրում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---