ԶԼՄ-ներ. YouTube-ի վճարովի տարբերակն առանց գովազդի կգործի հոկտեմբերի 22-ից

ԶԼՄ-ներ. YouTube-ի վճարովի տարբերակն առանց գովազդի կգործի հոկտեմբերի 22-ից

PanARMENIAN.Net - YouTube տեսահոսթինգը մտադիր է հոկտեմբերի 22-ին գործարկել ծառայության վճարովի բաժանորդագրությունը: Այդ մասին հայտնել է AndroidAuthority-ն կանալների սեփականատերերի աշխատակազմի նամակին հղումով:

Նամակում ասվում է, որ գործարկվելու է կայքի վճարովի տարբերակը, որտեղ տեսահոլովակներից առաջ գովազդային հայտարարություններ չեն լինի: YouTube-ն առաջարկում է սեփականատերերին ընդունել օգտատիրական համաձայնագրի նոր պայմանները: Եթե նրանք հրաժարվեն, ապա նրանց հոլովակներն անմատչելի կդառնան: Նամակում նաև նշվում է, որ հոկտեմբերի 22-ին կհայտնվեն առաջին պարզաբանումները կայքի օգտագործման նոր մոդելի վերաբերյալ:

YouTube-ի վճարոցի տարբերակն առանց գովազդի, որը մտադիր են անվանել YouTube Red, հավանաբար կարժենա ամսական $10 դոլար և ավելի: Բաժանորդագրության գնի մեջ կմտնի նաև YouTube Music Key երաժշտական ծառայության հասանելիությունը: Նամակում ասվում է, որ եթե ալիքների սեփականատերերը հրաժարվեն նոր պայմանագրից, նրանց տեսահոլովակները չեն ցուցադրվի միայն ԱՄՆ-ում: Հավանաբար, գործարկումից անմիջապես հետո կայքի նոր տարբերակը ևս հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում:

Ծառայությունը նախատեսված կլինի տեսաբովանդակության արդեն հայտնի հեղինակների և նրանց լսարանի համար` առաջարկելով տեսագրություններ առանց գովազդի և այն օֆլայն պահպանելու հնարավորություն: Հաջող մեկնարկի դեպքում ծառայության հնարավորությունները կարող են ընդլայնվել և առաջարկել, օրինակ, տեսագրությունների բաժանորդագրություն և հավաքագրում ըստ որոշակի կատեգորիաների:

Միաժամանակ նախատեսվում է գործարկել ևս մեկ վճարովի ծառայություն` - Music Key-ը, որի բետա-տարբերակը գործարկվեց 2014-ի նոյեմբերին:

Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, Music Key նոր ծառայությունը կաշխատի բաժանորդագրության սկզբունքով, ինչպես նաև ֆոնային ռեժիմով բջջային հարթակներում: Բացի այդ, բաժանորդագրությունը կներառի նաև հասանելի Google Play Music և թույլ կտա դիտել տեսանյութերն անմիջապես Google Play հավելվածից:

Ինչպես նշում է The Verge-ը, YouTube-ը շարունակում է լինել տեսահոլովակների դիտման և երաժշտություն լսելու համար ամենատարածված հարթակներից մեկը: Սակայն, չնայած ծառայության հաջողությանը, նրա հարաբերությունները լեյբլների հետ լարված են մնում, քանի որ վճարվող գումարն, ըստ երաժշտական ինդուստրիայի ներկայացուցիչների, բավարար չէ: Հակասական են նաև YouTube-ի փորձերը հեռացնել այն կատարողների տեսանյութերը, որոնց լեյբլները հրաժարվել են համաձայնագիր կնքել ծառայության հետ իրենց երաժշտությունը Music Key-ի օգտատերերին տրամադրելու համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---