Սկսվել է Անկարայի քաղաքապետին «վիրավորելու» գործով դատավարությունը. Նրան հայ անվանելու հայցով

Սկսվել է Անկարայի քաղաքապետին «վիրավորելու» գործով դատավարությունը. Նրան հայ անվանելու հայցով

PanARMENIAN.Net - Թուրքահայ լրագրող Հայկո Բաղդատը սեպտեմբերի 28-ին կանգնել է դատարանի առջև մի քանի հումորային թվիթերի համար, որտեղ Անկարայի քաղաքապետ Մելիխ Գյոքչեկին հայ է անվանել:

Ինչպես գրում է Today’s Zaman-ը, առիթ է հանդիսացել Բաղդատի հետևյալ գրառումը` «Ինչպիսի խայտառակություն, նրանք մայրաքաղաքը հայի հանձնեցին»: Բաղդատի թվիթն ինքնին ծաղրում էր Անկարայի քաղաքապետի գրոհները գերմանաբնակ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրի դեմ, որը ճանաչում է Ցեղասպանությունը և հորդորում է Թուրքիային նույն կերպ վարվել: Նման մի հայտարարությունից հետո Գյոքչեկը սկսել է հարցնել Օզդեմիրին արդյոք նա թուրք է թե հայ է:

Ինքը Բաղդատը հումորով է վերաբերվում իրավիճակին. «Գոյքչեկը 10 հազար լիր է պահանջում ինձանից իրեն հայ անվանելու համար: Մենք մի լավ կուրախանանք»,-գրել է նա Twitter-ում: Բացի այդ, Բաղդատը 2015-ի հունիսին հայտարարեց, որ վիրավորական է հայցը «հայ» անվանելու համար և պատասխան հայց ներկայացրեց Գյոքչեկի դեմ` պատվի ու արժանապատվության ոտնահարման համար:

Թուրք պաշտոնյաներն ու առաջնորդները մշտապես են նման ռասիստական գործողությունների դիմում: Ամենահայտնին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայատյաց հայտարարությունն էր, որ ան արեց 2014-ին: Ելույթ ունենալով ուղիղ եթերում` Էրդողանը հայտարարեց, որ իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ները նրա հանդեպ «բազմիցս են վիրավորական հայտարարություններ արել»: «Ինչ ասես չեն ասել, բայց ամենազազրելին այն է, որ ինձ հայ են անվանել»,-ասել էր Էրդողանը: Բացի այդ, Էրդողանն օգտագործեց «հայկական խաղաքարտն» իր գլխավոր ընդդիմադիրի` քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդի դեմ` հայտարարելով, թե նրան սատարում են լրագրողները, միասեռականներն ու հայկական լոբբին: Նման հայտարարություններից հետո կուսակցությունը դատի տվեց Էրդողանին ռասիզմի դրսևորումների համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով Էրդողանի խոսքերին, հայտարարեց, որ հայերի համար մեծագույն վիրավորանք կլիներ, եթե Էրդողանն իրոք հայ լիներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---