Երեւան-Բաքու երկխոսության ներուժը սպառված չէ, ավելի ճիշտ, այն դեռ նույնիսկ չի էլ պահանջվել

PanARMENIAN.Net - Ցանկացած հանդիպումներն ու բանակցություններն արդեն բարիք են, նույնիսկ եթե դրանք որեւէ այլ դրական արդյունքներ չեն բերում: Ավելի վատ է, երբ կողմերը ցանկություն եւ հնարավորություն չունեն հանդիպելու եւ բանակցություններ վարելու, ինչպես, օրինակ, Ռուսաստանի եւ Վրաստանի դեպքում է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) ԱՊՀ երկրների բաժնի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը Փաիզում: Նրա խոսքերով, Երեւան-Բաքու երկխոսության ներուժը սպառված չէ, ավելի ճիշտ, այն դեռ նույնիսկ չի էլ պահանջվել: «Պետությունների ղեկավարների եւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումների անցկացումը դրական երեւույթ է, իսկ պետությունների ղեկավարներից այսօր որեւէ փոխզիջման սպասելը կլիներ ոչնչով չհիմնավորված պրոժեկտյորություն: Կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հիմնական խնդիրը երկու երկրների ժողովուրդների եւ հասարակությունների մակարդակով երկստեք անջատումն է, որը գրգռվում է այդ հարաբերությունների պատմությամբ, ինչպես նաեւ կաղապարված մտածողությամբ քաղաքական գործիչների կողմից: Միեւնույն ժամանակ, դուք հարեւաններ եք, եւ միշտ կմնաք այդպիսինները»,- նշել է նա:



Այդուհանդերձ, Ալեքսանդր Սկակովն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղապահ գործընթացի խնդիրը, առաջին հերթին, հասարակությունների, ժողովուրդների միջեւ երկխոսության կարգավորումն է: «Այդ դեպքում, այնքան կարեւոր չի լինի, կկարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը երեք տարի հետո, թե երեսուն տարի հետո: Եւ թող մինչեւ այդ «X պահը» պահպանվի «անվտանգության գոտին»` փաստացի «ռազմաճակատը». կհասնի մի ժամանակ, որ դրանց պահպանումը կդադարի անհրաժեշտ լինել: Հնարավոր է, այսօր դա ֆանտաստիկա է թվում, բայց այդ հակամարտության կարգավորման այլ ուղի ես չեմ տեսնում: Այդ պատճառով չեմ կարծում, որ երկու երկրների ղեկավարներն այսօր պետք է իրենց հանդիպումները նվիրեն ընհանուր փոխզիջման փնտրմանը: Դա այնքան էլ հնարվոր չէ: Թող ավելի լավ է նրանք փորձեն բարելավել հայ-ադրբեջանական հարբերությունների ընդհանուր կլիման: Օրինակ, տրանսպորտային հաղոդրակցության բացումը պետք է նախորդի հակամարտության կարգավորմանը»,- ասել է ռուս վերլուծաբանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---