ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ

PanARMENIAN.Net - Ռուս-հայկական տնտեսական ինտեգրման մեծ հնարավորությունների իրագործումը կխթաներ Հայաստանի տնտեսության կտրուկ աճը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Ռուսաստանի Պետական Դումայի նախագահի տեղակալ Գեորգի Բոոսը, որը Երեւան է ժամանել Հայաստանի սլավոնական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Նրա խոսքերով, դա կապված է նախ եւ առաջ հսկայական ռուսաստանյան շուկայում հայկական արտադրանքի իրացման հնարավորության հետ: Միեւնույն ժամանակ կիրագործվի հանրապետությունում առկա գիտական ներուժը, որն այսօրվա դրությամբ չի օգտագործվում, ընդգծել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---